26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Իշխանահաճո արտահոսքեր կարող են լինել․ «Փաստ»

«Վերջին օրերին հանրությունը բավականին ակտիվ հետեւում է Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի աշխատանքներին, որտեղ պարբերական հաճախականությամբ հրավիրվում են տարբեր քաղաքական եւ ռազմական գործիչներ։

Ընդհանուր առմամբ, հանձնաժողովի աշխատանքների բուն գործունեության մասին հրապարակային առումով գրեթե ոչինչ հայտնի չէ, բացի այն տեղեկատվությունից, որը ներկայացնում է հանձնաժողովի նախագահը։ 

«Փաստ» թերթի տեղեկություններով, իշխանությունների հորդորով, առաջիկա ամսվա ընթացքում, մինչեւ ապրիլյան հանձնաժողովի գործունեության ավարտը, որը լրանում է հունիսին, հանձնաժողովից կազմակերպված ինֆորմացիոն «արտահոսքեր» կլինեն հրավիրյալ անձանց տված պատասխաններից։

Թերթին հասած տեղեկությունների համաձայն, դա արվելու է տեղեկատվական դաշտում որոշակի աժիոտաժ ապահովելու եւ իշխանությունների քաղաքական «քիմքին» հաճելի թեմաներ շրջանառելու նպատակով»:

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ