«Տանուլ տված քաղաքականություն». Արթուր Թովմասյան
Արթուր Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Տանուլ տված քաղաքականություն…
Քաղաքականությունն
(արտաքին) իսկապես ամբոխի մասնագիտությունը չէ, և երբ չես տիրապետում համակողմանի տեղեկությունների, բոլորովին պարտադիր չէ կարծիք հայտնել՝ կրկին անգամ մոլորեցնելով հասարակությանը․․․։
Քաղաքականությունը գործողություն է և ոչ թե այդ գործողությունները քողարկող հայտարարություններ։
Թե շատ թասիբ ունենային, կամ գոնե չնչին հարգանք սեփական ժողովրդի, հայրենիքի նկատմամբ, կրքերն ավելի չբորբոքելու համար, պարզապես Նիկոլը և իրա ատելություն քարոզող կուսակցությունը
կհեռանային՝ մինչ այդ հայտարարելով արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին և իշխանության բերելով ինչպես իրենց, այնպես էլ հասարակության և պետության համար ընդունելի մեկին․․․
Բայց քանի որ նրանք ամենևին չեն գիտակցում, թե երկիրն ինչ փակուղու առաջ են կանգնեցրել, և վտանգի մասին ցանկացած նախազգուշացում միայն ավելի է խորացնում նրանց «գոռոզ» քամահրանքը հասարակության նկատմամբ, նման գործելակերպը թվում է առասպել․․․ Կառավարության անձեռնհասության և անգործունեության պայմաններում ժողովուրդը, որքան էլ ցավալի է մատնանշել, սակայն դա փաստ է, վաղուց ընտրել է իշխանություններից վրեժխնդիր լինելու միջոցը․ եթե իշխանությունները չեն հեռանում, ժողովուրդը արտագաղթում է․․․
Հ.Գ. Հայը, որ Հայի տունը չքանդի ուրիշ ոչ մեկը ռիսկ չի անի դա անել»: