23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Չեմ պատկերացնում, որ ՀՀ-ում կարող է լինել իշխանություն, որը կարող է գնալ նման զիջումների, որը կա նշված փաստաթղթում. ըստ Մարուքյանի՝ Փաշինյանն անձամբ պետք է հերքի դա

«Մինչև մենք պատրաստվում էինք մեր Արտգործնախարարությունից պարզաբանումներ պահանջել, տեղի ունեցավ Զոհրաբ Մնացականյանի ասուլիսը, որտեղ նա հստակ հերքեց սեղանի վրա եղած որևէ փաստաթղթի հարց, այդ թվում՝ այն փաստաթղթի, որի մասին խոսեց ՌԴ արտգործնախարարը: Հետևաբար՝ այստեղ հարց է առաջանում՝ ո՞ր արտգործնախարարին հավատալ»,- այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարությանը, թե այս պահին քննարկվում են Արցախի հակամարտության կարգավորման տարբեր նախագծեր, որոնք ենթադրում են փուլային կարգավորում:

Ըստ Էդմոն Մարուքյանի՝ ՀՀ արտգործնախարարը պետք է պարզաբանումներ պահանջի ՌԴ արտգործնախարարից, թե ինչո՞ւ է նման հայտարարություններ արել:

 

Էդմոն Մարուքյանի կարծիքով՝ այս հարցին պետք է անդրադառնա նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը, քանի որ Հայաստանի ներքաղաքական կյանքում հարցը շատ շահարկվող է, ուստի այն հստակ պետք է պարզաբանվի, որպեսզի որևէ ձևով շահարկման տեղիք չտա:

«Մեր Արտգործնախարարությունը պետք է պարզաբանում պահանջի առ այն, որ տեղեկատվություն է տարածվում շատ բարձր մակարդակում, որը մեր Արտգործնախարարությունը պնդում է, որ չի համապատասխանում իրականությանը: Ինքս՝ որպես խորհրդարանական ուժի ղեկավար, հավատում եմ մեր ԱԳՆ-ին, բայց միևնույն ժամանակ՝ պահանջում եմ, որ համապատասխան պարզաբանումներ պահանջվեն ՌԴ արտաքին գերատեսչությունից: Նաև հարցին պետք է անդրադառնա վարչապետը և անձամբ հերքի: Չեմ պատկերացնում, որ Հայաստանում կարող է լինել իշխանություն, որը կարող է գնալ նման զիջումների, որը կա նշված փաստաթղթում»,- հավելեց նա:

 
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ