26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Նիկոլ Փաշինյանը վաճառում է իր բնակարանը․ «Հրապարակ»

«Բոլորովին պատահաբար estate.am կայքում՝ տների վաճառքի հայտարարությունների բաժնում հայտնաբերեցինք, որ Նիկոլ Փաշինյանը վաճառում է «Հայրենիք» կինոթատրոնի դիմաց գտնվող իր բնակարանը։ Սա այն բնակարանն է, որով Նիկոլ Փաշինյանը հպարտանում էր կուրթանեցի Մեխակի մոտ՝ ասելով․ «Ձեռդ, ոտդ տեղը տղա ես, ես էլ չեմ տուն ունեցել, որտեղի՞ց եմ տուն ստեղծել՝ աշխատել եմ 24 ժամ եւ ստեղծել եմ իմ տունը, դու էլ գնա աշխատիր՝ տուն ստեղծիր»։

Հիմա եկել է նոր տուն «ստեղծելու» ժամանակը։ Բնակարանը վաճառքի է դրված փետրվարի 27-ից, այն գնահատվել է 85 հազար դոլար։ Այսինքն՝ կորոնավիրուսի տարածումից եւ արտակարգ դրություն հայտարարելուց առաջ է վաճառքի հանվել։ Ըստ ամենայնի, վարչապետը որոշել է նոր տուն գնել՝ կառավարական ամառանոցում ապրելուց հետո դժվար թե ընտանիքը վերադառնա Երրորդ մասի 3 սենյականոց բնակարանը։

Իսկ օրենքն այլեւս չի նախատեսում պետության կողմից պաշտոնաթող վարչապետին բնակարանի ապահովում։ Եվ քանի որ իրենց ընդուված՝ ապօրինի ծագում ունեցող գույքի մասին օրենքով 50 միլիոն դրամը գերազանցող տան գնման հետ կապված կարող են հետագայում խնդիրներ ծագել, ուստի որոշել են հնարավորինս ապահովագրել իրենց։

Ամենայն հավանականությամբ, տան վաճառքից գոյացած գումարը կօգտագործեն նոր տուն գնելու համար, ասենք՝ կանխավճարը կվճարեն, մնացածը վարկ կձեւակերպեն։ Ի դեպ, սա այն բնակարանն է, որտեղ հեղափոխությունից հետո՝ մի կարճ ժամանակ, անապահով ընտանիք էր ապրում։

Հիշեցնենք․ վարչապետի կինը կոչ էր արել՝ ովքեր ունեն չզբաղեցված բնակարաններ, տրամադրեն կարիքավորներին, առանց դրա դիմաց վարձավճար ակնկալելու, եւ եղան մարդիկ, որոնք արձագանքեցին այդ կոչին»:

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ