09 Մայիսի, Ուրբաթ, 2025
KFC

«Նորից ցիտեմ Գասպարյանին. «Սթափվեք» ». Հայկ Մամիջանյան

ՀՀԿ ԵԿ ղեկավար Հայկ Մամիջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Իմ դասախոսներից մեկը մի անգամ դասի ժամանակ ասեց. «Ռուսատանը առնվազն երկու ԱԳՆ ունի՝ մեկը հենց Արտաքին Գործերի նախարարությունն է, իսկ մյուսը՝ Գազպրոմը»:

Սերգեյ Լավրովի այսօրվա հայտարարությունից պետք է հասկանալ, որ Հայաստանի համար գազի սակագինը Նիկոլ Փաշինյանը լավ կլինի բանակցի ռուսական կողմի հետ, այլ ոչ թե Բելոռուսի նախագահ Լուկաշենկոյի հետ քննարկի, թե ինպես իրար պաս տալ Գազպրոմի հետ բանակցություններում (մոտ մի շաբաթ առաջ մամուլում տեղեկություններ տարածվեցին, որ Նիկոլ Փաշինյանը Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ քննարկել է գազամատակարարման հետ կապված հարցեր)։

Իմ կարծիքով նաեւ սա էր ասվում Արցախի հետ կապված Սերգեյ Լավրովի այսօրվա հայտարարության տողատակերում։
Որոշ ավանտյուրաների գինը կարող է շատ թանկ լինել։

Չնայած միջազգային հարաբերությունները համավարակի պատճառով տարվում են առցանց տեսազանգերի միջոցով, բայց դրանց ժամանակ լայվերի տակ ֆեյքերի քոմմենթներ չկան եւ օգնել չեն կարող։Նորից ցիտեմ Գասպարյանին. «Սթափվեք» »:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ