30 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Խաղաղ կարգավորումը հնարավոր է փոխզիջումների միջոցով․ միակողմանի զիջումներ չեն եղել և չեն լինելու․ Զոհրաբ Մնացականյան

Միակողմանի զիջումներ չեն եղել և չեն լինելու, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն՝ անդրադառնալով ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարությանը:

«Խաղաղ կարգավորումը հնարավոր է փոխզիջումների միջոցով։ Միակողմանի զիջումներ չեն եղել և չեն լինելու։ Հայկական կողմերը որևէ դեպքում երբևէ չեն ստանձնելու մոտեցում, որը ենթադրի անվտանգության խափանում, ԼՂ բնակչության համար սպառնալիքի ստեղծում», – ասաց Մնացականյանն՝ ավելացնելով. 

«Փոխզիջումները պետք է լինեն համաչափ, որի մեջ հայկական կողմերը տեսնում են անվտանգության և ստատուսի տարրերի լիարժեք արտահայտություն»։

Նախարարն ընդգծեց՝ սա անցնող երկու տարիների ընթացքում եղել և մնում է հայկական կողմի դիրքորոշւմը, ինչի մասին խոսվում է նաև բանակցությունների ժամանակ․

«Եթե որևէ մեկը ենթադրում է, որ մենք բանակցությունների ժամանակ կարող ենք մի բան անել և այլ բան խոսել հասարակության մոտ՝ սխալվում է։ Նման բան չի եղել և չի լինելու», – ասաց նախարարը։

Մնացականյանը նկատեց՝ Լավրովի խոսքում հղումներ են եղել բազմաթիվ փաստաթղթերի․

«Նման մոտեցումներ ի հայտ են եկել 2014 թվականին, 2016 թվականին, և դրանք ընդունելի չեն եղել հայկական կողմերի համար։ 2018 թվականից ի վեր քննարկումները սահմանփակվել են առանձին տարրերի շուրջ կողմերի մոտեցումների քննարկմամբ, գնահատմամբ։ 2014 թվականին առաջարկած տարբերակն այսօր բանակցային սեղանի փաստաթուղթ չէ։ Մենք առավել քան հստակ խոսել ենք մեր դիրքորոշումների մասին, որտեղ առաջնային գերակայություն է հայկական կողմերի համար անվտանգության բաղադրիչը»։

Հիշեցնենք՝ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն այսօր հայտարարել էր, որ ակտիվ քննարկվում են անցյալ տարի Մոսկվայում Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպման ժամանակ առաջարկված Ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ որոշումները։

Խոսքը, նրա պնդմամբ, հակամարտության փուլային կարգավորման մասին է, ինչը նախատեսւոմ է Լեռնային Ղարաբաղի շուրջ մի շարք շրջանների ազատում, հաղորդակցությունների ապաշրջափակում: 

 
 
 
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ