13 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Պարզ է չէ՞, որ մի քանի տարուց ո՛չ Պուտին ա լինելու, ո՛չ Թրամփ, ո՛չ Մակրոն, ո՛չ էլ՝ երաշխիքի կտրոն. քաղաքագետ

Քաղաքագետ Սուրեն Սարգսյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Արցախյան հարցի կարգավորման վերաբերյալ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի վերջին հայտարարությանը: Նա գրել է.

«Փուլային լուծման տարբերակի տրամաբանությունը մոտավորապես այսպիսինն է.

Հինգ շրջաններից դուրս են բերվում հայկական զինված ուժերը։
Դրա դիմաց հայկական կողմը ստանում է երաշխիքներ և խոստումներ առ այն, որ ռազմական գործողություններ չեն լինի, խաղաղապահներ կներգրավվեն, փախստականները կվերադառնան, համատեղ բնակության ծրագրեր կիրականացվեն և անորոշ ժամանակ անց տեղի կունենա հանրաքվե (երբ կողմերը վերջապես գան համաձայնության մասնակիցների թվի, նրանց իրավահաջորդների և այլ հարցերի շուրջ)։ Այսինքն, խոստում՝ տարածքների դիմաց։

Հիշում եմ նաև ռուսական կողմի մշտական դժգոհությունն առ այն, որ ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ն խոստացել էին չմեծացնել դաշինքը դեպի Ռուսաստանի սահմաններ, բայց խոստումը չէին պահել։

Դե պարզ է չէ՞, որ մի քանի տարուց ո՛չ Պուտին ա լինելու, ո՛չ Թրամփ, ո՛չ Մակրոն, ո՛չ էլ՝ երաշխիքի կտրոն»։

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ