«Նիկոլի թվի «ռազմական թավիշը» ». Արթուր Թովմասյան
Արթուր Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Նիկոլի թվի «ռազմական թավիշը», և մեղավորներ փնտրելու քաղաքականությունը:
Նիկոլը իր «լայվերում» փաստացի ակնարկեց, որ երկրում ստեղծված իրավիճակի ավարտից հետո հստակ քայեր են իրականացվելու՝ հստակ տալով «մեսիջներ», թե ինչ հերթականությամբ։Զարմանալին այն է, որ «թավիշի չափից» շատ լինելու մասին վերջին շրջանում սկսեցին տարբեր առիթներով խոսել իշխանությանը «ծառայող» տարբեր փորձագիտական շրջաններ, և հիմա տեսնում ենք, որ դրա մասին իր խոսքում հստակ խոսեց նաև Նիկոլը։ Նիկոլի խոսքի հիմնական մասը, ինչպես մշտապես լինում է վերջին շրջանում, բավական ջղաձիգ էր ու բացահայտ ատելություն էր տարածում։Նիկոլի «զրույցը քաղաքացու» հետ շատ տարօրինակ ուղերձներ էր պարունակում: Մի կողմից՝ ակնարկում էր քաղաքական ընդդիմախոսների դեմ «սամասուդի» և «Սերժի կադրերից շատ արագ ազատվելու» հնարավորության մասին, մյուս կողմից՝ ցույց էր տալիս, որ իշխանության ներսում անհրաժեշտ աջակցության խնդիր ունի: Ակնհայտ է, որ սոցիալական արդարության հետ առնչվող հիմնախնդրի մասին խոսելիս նա մի կողմ է շպրտում հարցի գաղափարական և սկզբունքային կողմը՝ շեշտը դնելով արդեն իսկ արժեզրկված հեղափոխության անսխալականության և իր եսասիրական բարդույթների վրա, ոչ մի կերպ հաշվի չառնելով իրենց թիմի դիլետանտիզմը։ Պարզ է դարնում, որ հեղափոխության ռոմանտիկ փուլն ավարտվում է, ու այլևս կադրային կտրուկ տեղաշարժեր են սպասվում հենց հեղափոխության թիմի ներսում։ Արդեն բարի ավանդույթ է դարձել ամեն ինչում մեղավորներ փնտրելու քաղաքականությունը, և այս անգամ ևս Նիկոլը դարձյալ խոսեց «Սերժի կադրերից շատ արագ ազատվելու» մասին։ Ու այստեղ մի պահ դադար տանք և փորձենք հասկանալ, թե ովքեր են վարչապետի աթոռը զավթածի կողմից «Սերժի կադր» կլեյմոյով պիտակավորված կադրերը։ Իրականում նրանց փնտրելու կարիք չկա, քանի որ նրանց ճանաչում են գրեթե բոլորը, քանի որ նրանք Նիկոլի կաբինետի 50 տոկոսն են կազմում (Զոհրաբ Մնացականյան, Դավիթ Տոնոյան, Ֆելիքս Ցոլակյան, Էրիկ Գրիգորյան, Տիգրան Խաչատրյան, Ատոմ Ջանջուղազյան)։ Այս խմբին են դասվում նաև գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն, ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանն ու Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը։ Հիշյալ անձանց հանգիստ կարող ենք հավելել 12 նախարարություններում աշխատող երկու տասնյակից ավելի փոխնախարարներին ու մոտ 100-ից ավելի վարչության պետերին։ Եթե Նիկոլը նկատի ունի նրանց և պատրաստվում է առաջիկա օրերի ընթացքում ազատվել նրանցից՝ հասկանալի է, իսկ եթե պետք է ականատես լինենք հերթական մի քանի բաժնի պետերի, արդեն ավանդույթ դարձած ազատումներին, ապա հերթական անգամ գործ ունենք փաշինյանական պոպուլիզմի դրսևորման հետ։ Պետական կառույցների փնթի աշխատանքն ու այս «փոխհրաձգությունն» ավելի հիասթափեցնող ու տխուր պատկեր են ստեղծում։ Նիկոլը պետք է անհապաղ կադրային լուծումներ տա ստեղծված իրավիճակին, ինչի արդյունքում գուցե բացահայտվեն նաև հնարավոր «դավադրության» հետքեր, եթե այդպիսիք գոյություն ունեն առհասարակ։ Արդեն վաղուց հարմարվել ենք այն իրողության հետ, որ Նիկոլը ամենօրյա ռեժիմով հակասում է ինքն իրեն, և մի հայտարարությանն անմիջապես հակասում է տրամագծորեն հակառակ պնդումը։ Այս ամենը վկայում են նրա մասին, որ Նիկոլը իրավիճակին չի տիրապետում և անցել է տեսարաններ մատուցելու հերթական գործընթացին։
Հ.Գ. Ըստ էության՝ Նիկոլը բացահայտ հաստատում է, որ հեղափոխությունը նոր է տեղի ունենալու, սա խոսում է այն մասին, որ առաջիկայում մենք պետք է ականատեսը դառնանք հեղափոխական թիմի այդքան սպասելի «կուլակաթափության և կոռումպացված ռեժիմին թափ տալու» իր հայտարարություններին։ Այլ կերպ ասած՝ Նիկոլի կողմից ուղիղ երկու տարի հրապարակավ հայտարարած «սերն ու հանդուրժողականությունը» այլևս անցյալում են, և այսօր ապրում ենք «ռազմական թավիշի» ժամանակներում»: