21 Հունիսի, Saturday, 2025
KFC

Վարչապետն ընդունել է ասմունքի հանրապետական մանկապատանեկան մրցույթ-փառատոնի ժյուրիի անդամներին

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է ասմունքի հանրապետական մանկապատանեկան մրցույթ-փառատոնի ժյուրիի անդամ մի խումբ մտավորականների: Մրցույթ-փառատոնն անցկացվում է Հովիկ Աբրահամյանի հովանու ներքո:

Հանրապետության վարչապետին են ներկայացվել փառատոնի նախապատրաստական աշխատանքները, քննարկվել են կազմակերպչական մի շարք հարցեր:  Որոշվել է 2014 թ. այն անցկացնել սեպտեմբերին՝ այս անգամ եւս ներգրավելով ՀՀ մարզերը, Երեւանը, Արցախը, Ջավախքը:

Ժյուրիի անդամները շնորհավորել են Հովիկ Աբրահամյանին ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակվելու առթիվ եւ շնորհակալություն հայտնել հայ գրականության տարածմանը ցուցաբերվող հոգատար վերաբերմունքի համար: Կառավարության ղեկավարը բարձր է գնահատել տարեցտարի փառատոնի մասնակիցների թվի ավելացման փաստը եւ  պատրաստակամություն հայտնել այսուհետ եւս աջակցել դրա անցկացմանը:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ