23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ով և ինչից է ցանկանում շեղել հանրության ուշադրությունը. Սերժ Սարգսյանի գրասենյակ

ՀՀ երրորդ նախագահի գրասենյակի ղեկավարը հռետորական հարց է ուղղել Քոչարյան–Սարգսյան հանդիպման մասին լուրեր տարածող «անանուն աղբյուրին»։

«Հրապարակն» իր հերթական հրապարակման մեջ  ՀՀ երկրորդ և երրորդ նախագահների գրասենյակների կողմից հերքումից հետո էլ շարունակում է ճշմարտություն համարել Նիկոլ Փաշինյանի կազմակերպմամբ և հովանավորմամբ ԱԱԾ-ում նախագահներ Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի միջև իբրև թե տեղի ունեցած հանդիպման մասին տեղեկատվությունը և նույնիսկ խոստանում նոր մանրամասներ հայտնել այդ «հանդիպման» վերաբերյալ: Sputnik Արմենիան դիմել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակ հարցով, թե ի՞նչ նոր մանրամասներ կարող է հրապարակել լրատվամիջոցը:

«Մենք, ինչպես տեղեկացա՝ նաև երկրորդ նախագահի գրասենյակը, արդեն հստակ արտահայտվել ենք այս կապակցությամբ` հերքելով լրատվամիջոցի տարածած ապատեղեկատվությունը: Կարող ենք, իհարկե, հասկանալ, «ՔԿՀ աղբյուրի» անվան տակ թաքնվող անանուն ինչ-որ մեկի կողմից կասկածելի նպատակներով հորինվածքներ հրապարակ նետելու դրդապատճառները, հին և արդեն ձանձրալի հեքիաթները` Նիկոլ Փաշինյան-Սերժ Սարգսյան փոխհամաձայնեցված խաղի մասին, որ հիմա էլ Ռոբերտ Քոչարյանով են համալրում, բայց չենք պատրաստվում այսուհետ ուշադրության արժանացնել այս թեման` պարզապես չնպաստելու դրա հեղինակի մտադրությունների իրականացմանը»,- մեր հարցմանն ի պատասխան ասաց գրասենյակի ղեկավար Մերի Հարությունյանը:

Նա նաև հռետորական հարց է ուղղում այդօրինակ լուրեր տարածող «անանուն աղբյուրին»՝ ինչո՞ւ է ինչ-որ մեկին կրկին խիստ անհրաժեշտ թվացել այս պահին հրապարակ նետել նման հորինվածքներ` ինչի՞ց է ցանկանում շեղել հանրության ուշադրությունը այդ անանուն աղբյուրը, ի՞նչն է այս պահին այդքան վախեցնում և մտահոգում նրան, և ոչ միայն նրան: Մերի Հարությունյանը «Հրապարակի» խմբագրության առաջարկում է այս հարցերի պատասխանները գտնել սեփական հետաքննությունն անցկացնելու արդյունքում:

«Ինչ վերաբերում է ՀՀ երրորդ նախագահին, ապա նրա պաշտպանական թիմը «Հրապարակի» լրագրողի հարցմանն ի պատասխան փոխանցել է նախագահ Սարգսյանին վկայի դատավարական կարգավիճակով ԱԱԾ հրավիրելու և հարցաքննելու մասին  տեղեկատվությունը, որը տեղ է գտել հրապարակման մեջ»,- ասաց Հարությունյանը:

ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակից ևս նախօրեին «Հրապարակի» լրագրողի հարցմանն ի պատասխան հերքել էին նախկին նախագահների գաղտնի հանդիպման մասին տեղեկությունները:

Հիշեցնենք՝ «Հրապարակ» թերթը ապրիլի 17-ին հայտնել էր, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ ԱԱԾ մեկուսարանում կազմակերպվել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումը կլանքի տակ գտնվող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ: Թերթի այսօրվա համարում, չնայած երկու նախագահների գրասենյակների տրամադրած հերքումներին, «Հրապարակը» խոստանում է առաջիկայում նոր մանրամասներ հրապարակել այդ հանդիպման մասին:

armeniasputnik.am

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ