23 Հունվարի, Հինգշաբթի, 2025
KFC

Ամենաթաց օրը` Վարդավառ

Վարդավառը կամ Քրիստոսի Պայծառակերպությունը Հայ Առաքելական Եկեղեցու հինգ տաղավար տոներից է: Տոնը նշվում է Սուրբ Զատիկից 98 օր հետո` հունիսի 28-ից օգոստոսի 1-ն ընկած ժամանակահատվածում:   Տոնի պատմությունը գալիս է դեռևս հեթանոսական ժամանակներից:

Հնում Վարդավառի տոնը կապում էին հայկական դիցարանի ջրի, սիրո, պտղաբերության ու գեղեցկության աստվածուհի Աստղիկի հետ: Վարդավառի տոնը նշվում էր ժողովրդական մեծ հանդիսություններով:

Աստղիկին վարդեր էին նվիրում, աղավնիներ էին բաց թողնում և միմյանց վրա ջուր ցողում: Ջուր ցողելու սովորությունը պահպանվել է նաև մեր օրերում:

Վադավառի տոնը` Քրիստոսի պայծառակերպության տոնը նախ եւ առաջ Քրիստոսի հետ հաղորդակցման  հրաշալի առիթ է: ԱմեՏոնին միմյանց վրա ջուր  ցանելու երեւույթը եւս, բացի  հեթանոսական ավանդություն լինելուց, նաեւ քրիստոնեական մեկնություն ունի եւ խորհրդանշում է  Թաբոր լեռան վրա Քրիստոսի պայծառացումը, որն ասոցացվում է նաեւ բնության հետ:

Այսօր Հայ առաքելական եկեղեցիներում սուրբ պատարագ կմատուցվի: Ավանդաբար պատարագիչ քահանան օրհնված վարդաջուրը կցանի ժողովրդի վրա` ի նշան օրհնության:

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ