Politik.am-ը ԴԴօՍ հարձակման է ենթարկվել․ «Մեդիա պաշտպան»
«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը տեղեկացավ, որ ԴԴօՍ հարձակման հետևանքով տևական ճամանակ դադարեցվել է Politik.am կայքի աշխատանքը։ Մասնագետները մի քանի ժամ փորձել են վերականգնել լրատվականի աշխախատանքը։
Զրուցել ենք կայքի գլխավոր խմբագիր Բորիս Մուրազիի հետ, որն իր խոսքում նշեց, որ մասնագետների փոխանցմամբ, միանգամից 3000 կեղծ IP-ներից մուտք է եղել կայք, որի պատճառով այն խափանվել է։ Նա հավելեց, որ կայքի պաշտպանությունը լավն է, մեծ վնաս չեն կրել, բայց, փաստացի, 8 ժամ աշխատել չեն կարողացել։
Խոսելով կայքի վրա հարձակման պատճառների մասին` Մուրազին ասաց. «Կաթողիկոսի դեմ իրականացվող արշավին ի պատասխան մենք հրապարակեցինք «Բազմացեք կովեր, կյանքը կարճ է» հոդվածը, որում քննադատում էինք իշխանության կեցվածքը և Կաթողիկոսի դեմ իրականացվող արշավը։ Հոդվածը բավական ընթերցողներ ունեցավ ու մի քանի ժամ անց կայքը խափանվեց»: