30 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ասելիք, իհարկե կա, վերաբերմունք, իհարկե կա, բայց այս պահին չեմ ուզում ասել․ Արարատ Միրզոյանը՝ Կաթողիկոսի հայտարարության մասին

Պետությունն ու եկեղեցին անջատ են ու պետք է չխառնվեն իրար գործերին, լրագրողների հետ ճեպազրույցում նման տեսակետ հայտնեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:

«Միևնույն ժամանակ, վեհափառը ևս ՀՀ քաղաքացի է և ունի այն իրավունքները, որոնք՝ ՀՀ մնացած քաղաքացիները», – ասաց նա։

Միրզոյանը խնդրեց հնարավորության դեպքում իրեն վեհափառի հայտարարությունների մասին հարցեր չուղղել՝ ընդգծելով․

«Անհրաժեշտություն չեմ տեսնում լրացուցիչ բան ասելու, որովհետև ցանկացած նոր բառ կարող է նոր երանգ հաղորդել այս փոխադարձ հայտարարություններին և այս պահին դա մեր ազգի, պետության համար օգուտ չի լինի։ Ասելիք, իհարկե կա, վերաբերմունք, իհարկե կա, բայց այս պահին չեմ ուզում ասել, անկեղծ և ուղիղ ասում եմ»։

Հիշեցնենք, որ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու հայտարարությանը հետևել էին արձագանքներ։

ՀՀ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը նշել էր, որ կոռեկտ չի համարում կաթողիկոսի հայտարարությունը:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ