23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ոչ թե 29, այլ 100 մլն դրամի պարգևավճար․ Մարությանը կրկին ստում է․ «Հրապարակ»

«Հայկ Մարությանը կրկին ստում է ՝ ոչ թե 29 միլիոն դրամի պարգեւատրում են ստացել Երեւանի քաղաքապետարանում, այլ առնվազն 100 միլիոնի։ Արդեն մամուլը ներկայացրել է, որ Երեւանի քաղաքապետի որոշման համաձայն այս ծանրագույն օրերին եւս քաղաքապետարանի աշխատակիցները պարգեւատրվել են 29 միլիոն դրամով։ Համապատասխան ցանկում ներկայացված են շուրջ 100 պաշտոնյա, ում պարգեւատրել է Հայկ Մարությանը, սակայն դա ամբողջական պատկերը չէ։

Երեւանի քաղաքապետարանում եւ վարչական շրջաններում աշխատում է շուրջ 2000 աշխատակից ու ըստ հավաստի տեղեկատվության նրանց ճնշող մեծամասնությունը եւս պարգեւատրվել է։ Այսինքն, Հայկոն ներկայացնում է ընդամենը 100 հոգուն բաշխված շուրջ 30 մլն դրամի պարգեւավճարը, իսկ իրականում պետք է ներկայացնի 2000 հոգու պարգեւատրման չափը։ Եթե միջինացված գումարով հաշվեն կդառնա, որ դա 100 միլիոնի ձգտող գումար է։ Իսկ երեւանցիները Հայկ Մարությանին ընտրել են աշխատելու համար, այլ ոչ թե խաբելու եւ հանրությանը մոլորցնելու»:

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ