24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Փորձ է արվում ապացուցել մարտի 1-ի բացահայտման անհնարինությունը. Գևորգ Կոստանյան

Ես նույնպես ունեմ այնպիսի տպավորություն, որ Մարտի 1-ի գործով այս ամբողջ գործընթացի նպատակը Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահելն է։ Այս մասին «5-րդ ալիքի» «Հարցազրույց» հաղորդաշարին հայտարարել է նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը։

«Մարտի 1-ի նոր տեսագրություններ են ի հայտ եկել եւ բոլորս էլ տեսել ենք, որ ցուցարարների միջից զինված մարդիկ են կրակում ոստիկանների ուղղությամբ, այսինքն՝ անհրաժեշտություն է ծագում նույն ցուցարարներին պաշտպանել պրովոկատիվ իրավիճակից։ Եվ արտակարգ դրություն չհայտարարելը կարող էր հանգեցնել սահմանադրական կարգի տապալման։ Եթե 2008-ի մարտի 1-ին ես լինեի գլխավոր դատախազը քրեական գործ կհարուցեի նախագահի նկատմամբ, եթե նա չհայտարարեր արտակարգ դրություն։ Որովհետեւ արտակարգ դրություն հայտարարելը ոչ միայն նախագահի իրավունքն է, այլեւ պարտականությունը, որի չկատարելը կարող էր հանգեցնել պատասխանատվության», ասել է Գեւորգ Կոստանյանը։

Գ․Կոստանյանի խոսքով՝ այդ դատավարության ժամանակ տեղի ունեցած մի կարեւոր դրվագով իմաստազրկվել է անձնական երաշխավորության ինստիտուտը։ Նա հիշեցրել է, որ Արցախի 2 նախագահներն են ներկայացել դատարան եւ երաշխավորել Ռ․Քոչարյանի համար, քանի որ, ըստ նրա, մեր իրականության մեջ նրանցից ավելի բարձր հեղինակություն դժվար է պատկերացնել, այնուհանդերձ նրանց միջնորդությունը դատարանի համար վճռորոշ չի եղել։ «Իսկ եթե Հռոմի պապը երաշխավորեր, ի՞նչ էին անելու», հարցրել է նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ