14 Մայիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Ո՞վ է ստում՝ Փաշինյա՞նը, թե՞ նրա պատգամավորը. Գագիկ Համբարյան

Գագիկ Համբայանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել իր ֆեյսբուքյան իր էջում, որը վերնագրել է՝ “Հեղափոխությունից առաջ և հետո. Սաշիկի կամերաները”…

Բացարձակապես որևէ նպատակ չունեմ պաշտպանելու նախկին նախագահի եղբորը, բայց արդարության կողմնակից եմ և նպատակ չունեմ Փաշինյանի շուրթերից դուրս եկած ամեն մի խոսքին հավատալու, քանի որ բազմիցս եմ բացահայտել, թե ինչպես է Հայաստանի վարչապետը շատ անգամներ ստել, կեղծել տվյալները, մանիպուլյացիաների դիմել և ջնջել կամ փակել իր ֆեյսբուքյան էջում արված գրառումները…

2019 թ․-ին գոնե երկու անգամ անդրադարձ է եղել արագաչափերի սեփականատիրոջ հարցին և երկու անգամ էլ ՀՀ ԱԺ “Իմ Քայլը” խմբակցության պատգամավոր և նախկին բարձրաստիճան ոստիկան՝ ՃՈ պետի նախկին տեղակալ Արմեն Խաչատրյանը հերքել է այն լուրերը, որ արագաչափերի բիզնեսը պատկանել է Սաշիկ Սարգսյանին… Parliamentmonitoring-ի լրագրողի ճշտող հարցին, թե այսինքն հերքո՞ւմ եք հայտարարությունները, թե Ալեքսանդր Սարգսյանն առնչություն ունի այդ ամենին, նա կարճ պատասխանել է. “Այո”…

Հարց է առաջանում՝ կամ Փաշինյանն է կրկին ստում, կամ էլ նրա պատգամավորը…

Հ.Գ. Հինգ հոգով նույն հարցի վերաբերյալ վեց երգ են երգում ու այս մակարդակով երկիր են ղեկավարում…

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ