18 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Տեր-Պետրոսյանը չի էլ գիտակցում, որ 2-րդ նախագահին կալանքի տակ պահելով իր սեփական քաղաքական գերեզմանն է փորում. Zham.am

Zham.amը գրում է. Վեհափառի հորդորը ՀՀ 2-րդ նախագահին ազատելու համար խիստ նյարդայնացրել է նաև Տեր-Պետրոսյանին: Վերջինս վախենում է Ռոբերտ Քոչարյանին տեսնել ազատության մեջ` համարելով, որ այդ քայլով կարող է թուլանալ Փաշինյանի դիրքերը և ուրեմն վտանգ առաջանալ նաև իր համար:

Սակայն կորոնավիրուսի վարակը Հայաստանում անխուսափելի է դարձնելու Փաշինյանի իշխանության կազմալուծման գործընթացը, և դա չի կարող չհասկանալ Տեր-Պետրոսյանը:

Այդ իսկ պատճառով նա իր վերջին հորդորով առաջարկում էր Փաշինյանին մոռանալ իր բոլոր հակառակորդներին` բացառությամբ Քոչարյանից: Վերջինիս «քավության նոխազ» դարձնելու Տեր-Պետրոսյանի առաջարկը, փաստացի,  ընդունվեց Փաշինյանի կողմից: Նրա ընտանիքին պատկանող լրատվամիջոցով`  պատասխանելով Տեր-Պետրոսյանի առաջարկին, վարչապետը  փաստացի համաձայնվեց 1-ին նախագահի առաջարկի հետ:

Սակայն, որպեսզի այս գաղափարը կյանքի կոչվեր, սույն որոշումը պիտի ընդունվեր նաև մյուս հիմնական խաղացողների կողմից:

Սակայն այս հարցում Տեր-Պետրոսյանին հուսախասփություն էր սպասում: Այդ առաջարկը մյուսները չնդունեցին և ոչ միայն այս առաջարկի անբարոյական բնույթի պատճառով: Այստեղ կար  նաև քաղաքական լուրջ հաշվարկի խնդիր: Իսկ  ինչպես հայտնի է Տեր-Պետրոսյանն ու նրա «հոգեզավակ» Փաշինյանը քաղաքական մեթեմատիկայից թույլ են, որի պատճառով էլ նրանց խաղը չստացվեց:

Սակայն այս խաղի տապալման արդյունքում Տեր-Պետրոսյանը ոչ միայն իր նպատակին չի հասնելու, այլև չի խուսափելու նաև իր կառավարման տարիների հանցագործություններից խուսափելու համար: Ընդ որում, անկախ նրանից, թե ով է իշխանության գալու Հայաստանում Փաշինյանից հետո: Դա է պահանջելու քաղաքական տրամաբանությունը: Տեր-Պետրոսյանը իր վարքագծով ապացուցեց, որ «եթե չարը ժամանակին չի պատժվում, ապա նա վերջում սկսում է վնաս հասցնել հանրությանը»:

Հիշեցնենք, որ իր 7 տարվա կառավարման ընթացքում` 

– Հայաստանի տնտեսությունը կրճատվեց ավելի քան 15 անգամ և մարդկանց կենսամակարդակը կրճատվեց մոտ 10 անգամ:

– Նրա կառավարման ժամանակ հիմնադրվեց ընտրությունների կեղծման պրակտիկան, իսկ  1996-ին նրա կողմից իրականացվեց պետական հեղաշրջում, ավելի քան 100 մարդ, ըստ Պետդեպի,  դաժան ծեծի ենթարկվեցին բանտերում, հազարավոր մարդիկ բանտարկվեցին և զրկվեցին իրենց ազատություններից:

– Սակայն նույնիսկ այդ ամենից հետո  1-ին նախագահն չհանդարտվեց և առաջարկեց հայ ժողովուրդին կապիտուլյացիայի գնալ Ադրբեջանին, որպեսզի «Սերգոն կարողանա լավ ապրել»:

-Տեր-Պետրոսյանի կառավարման ընթացքում փաստացի Հայաստանում իրականացավ «սպիտակ եղեռն»:

Տեր-Պետրոսյանն  այս արարքների համար  1998 թ.-ի իշխանափոխությունից հետո քաղաքական և իրավական պատասխանատվության չենթարկվեց: Այն ժամանակ դա էր պահանջում Հայաստանի և ողջ հայության 99 տոկոսը: Ինչո՞ւ  Քոչարյանը չկատարեց հայության այս պահանջը, պատճառները նույնպես հայտնին են: Այդ իսկ պատճառով էլ 2008-ին իր դեմ աշխատեց քաղաքական բումերանգի էֆեկտը, իսկ 2018-ից հետո նա հայտնվեց կալանքի տակ:

Այստեղ կա միաժամանակ և բնական օրենքի գործում և միաժամանակ անարդար իրավիճակ:

Մարդն, ով երկրի տնտեսության ծավալները ավելացրեց 6 անգամ: Մարդն, ով մարդկանց կենսամակարդակը ավելացրեց մոտ 5 անգամ: Մարդն, ով երկրի բյուջեն ավելացրեց մոտ 8 անգամ: Մարդն, ով կարողացավ վիժեցնել Տեր-Պետրոսյանի հանցավոր ծրագիրը Ղարաբաղի մասով  այսօր հայտնվել է կալանքի տակ: Իսկ Տեր-Պետրոսյանն այսօր իշխանության փայատիրոջ կարգավիճակով խորհուրդներ է տալիս երկրի քաղաքական ուժերին ու հանրությանը:

Այս ամենը իհարկե փոփոխվելու է հետփաշինյանական Հայաստանում: Քանզի ծուռ հայելիների թագավորության մեջ Հայաստանը չի կարող ունենալ ապագա, իսկ Փաշինյանի կողմից  բացված պանդորայի արկղը այլևս հնարավոր չէ ցանկացած պահի փակել:

Ավելին`  բնության տեսանկյունից արդար չի լինի, որ այդպիսի վիճակում գտնվող երկիրն ունենա ապագա, եթե չկարողանա իր երկրին վնաս տված չարին պատժել:

Հենց դրա պատճառով է, որ մենք մեր պատմության մեջ պարբերաբար կորցնում էինք մեր պետականությունը:

Սա է իրականությունը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ