14 Մայիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Սթափվե՛ք և դադարեցրեք այս անաստված արշավը. Վահան Բաբայան

Ռեֆորմիստների կուսակցության ղեկավար Վահան Բաբայանը ֆեյսբուքյան էջում գրել է․

«Հայոց Վեհափառը անձեռնմխելի է,վախեցեք Աստծո դատաստանից

Եթե ոմանց թվում է,որ այս խառնակ ժամանակներում կարող են Վեհափառին գահընկեց անել, չարաչար սխալվում են:
Եկեղեցին մեր ազգի հիմնասյունն է և որևէ մեկի քմահաճույքով չի կարող կաթողիկոս փոխվել:

Վերջին անգամ մեր կաթողիկոսներին քաղաքացի են կոչել Ստալինի ժամանակ, երբ քանդում էին եկեղեցիները, երբ պետանվտանգության գործակալները 1938 թվականին Խորեն Կաթողիկոսին խեղդամահ էին անում Վեհարանի իր բնակարանում:

Սթափվեք և դադարեցրեք այս անաստված և սատանայական արշավը»։

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ