14 Մայիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Ոչ թռչուն եմ՝ թռնեմ գնամ, ոչ էլ անասուն եմ՝ խոտ ուտեմ, հաց տվեք. Երթուղային տաքսու վարորդները բողոքի ակցիա են իրականացրել

Երթուղային տաքսիների վարորդներն այսօր բողոքի ակցիա էին իրականացնում՝ բողոքելով, որ արտակարգ դրության ընթացքում հարկադիր պարապուրդի են մատնված և ներգրավված չեն կառավարության սոցիալական ծրագրերից և ոչ մեկում։

«Ուզում ենք հասկանալ, թե ով է մեզ վճարելու, թող կառավարությունից մարդ գա, որ բացատրություն տա։ Ոչ թռչուն եմ՝ թռնեմ գնամ, ոչ էլ անասուն եմ՝ խոտ ուտեմ, հաց տվեք։ Տանը միակ աշխատողը ես եմ, երեխեքին ինչ ասեմ, ասեմ մի ամիս հաց մի կերե՞ք։ Որ շոֆեռ ենք, մեզ բանի տեղ չեն դնում», – ասաց երթուղային տաքսու վարորդներից մեկը։

Վարորդներն ասացին, որ շուրջ 250-ից ավելի վարորդ այս պահին հարկադիր պարապուրդի է մատնված: 

«Շատ մարդիկ վարձով են ապրում, չեն հասկանում՝ ինչ անեն, որտեղից մուծեն էդ վարձը։ Բոլորն էլ վարկեր ու ապառիկներ ունեն։ Հացի խնդիր լուծելու հարց ունենք», – ասացին վարորդները։

Ակցիայի մասնակիցների խոսքով՝  դիմել են իրենց տնօրինությանը:

«Տնօրինությունից էլ ասում են՝ հարգելիս, եթե կառավարությունը մեզ փոխանցի, մենք էլ ձեզ կփոխանցենք։ Եթե կառավարությունը չի փոխանցում, ծրագիր չի հատկացնում տրանսպորտի ոլորտին, տնօրինությունն ինչ պետք է մեզ պատասխանի», – ասացին վարորդները։

Հիշեցնենք, որ պարետի որոշմամբ կասեցվել է նաև երթուղայինների գործունեությունը։

 
KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ