02 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

«10 միլիոն ծառ» նախաձեռնության ժամկետի ավարտը հետաձգվում է մեկ տարով

«10 միլիոն ծառ» նախաձեռնության ժամկետի ավարտը հետաձգվում է մեկ տարով կորոնավիրուսի պատճառով։ Այս մասին հայտարարություն է տարածել շրջակա միջավայրի նախարարությունը։

«Ինչպես գիտեք, Հայաստանում մեկնարկել է նախադեպը չունեցող «10 միլիոն ծառ» բնապահպանական նախաձեռնությունը։ Մենք շարունակում ենք աշխատանքներ տանել այս կարևոր և լայնածավալ նախաձեռնության իրականացման ուղղությամբ։

2020 թվականի հոկտեմբերի 10-ին նպատակ ունեինք տնկել 10․000․000 ծառ՝ այդպիսով նոր կյանք հաղորդելով մեր երկրին ու հողին, ապահովելով գալիք սերունդների առողջ և մաքուր միջավայրը։

Հաշվի առնելով նոր կորոնավիրուսի տարածման արդյունքում ստեղծված իրավիճակը, կարևորելով յուրաքանչյուրի առողջությունը, ինչպես նաև նկատի ունենալով հնարավոր ռիսկերը, որոշում ենք կայացրել սահմանված թիրախին հասնելու ժամկետը տեղափոխել 2021թ. վերջ։

Լիահույս ենք, որ ստեղծված իրավիճակը կշտկվի և մենք, այնուամենայնիվ, 2020թ. ընթացքում Հայաստանում կտնկենք 1.000.000 տնկի, որը նույնպես աննախադեպ է վերջին տարիների համար, իսկ արդեն 2021թ․ ամբողջությամբ կիրականացնենք նախաձեռնությունը, տնկելով ևս 10.000.000 տնկի։

Հույս ունենք, որ շուտով կհաղթահարենք ներկայիս մարտահրավերը և նոր եռանդով կվերսկսենք համահայկական ծառատունկի համալիր աշխատանքները։ Մինչ այդ, նախաձեռնության պլանավորման աշխատանքները հնարավորինս կիրականացվեն համաձայն նախապես մշակված քայլերի հաջորդականության»,- ասված է հայտարարությունում։

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ