24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Քննիչ հանձնաժողովում 3-րդ նախագահի հետ հանդիպման դերերը բաշխել են․ «Հրապարակ»

Երեկ ԱԺ ապրիլյան քննիչ հանձնաժողովը ևս մեկ անգամ աշխատանքային նիստ է արել ու քննարկել, թե ինչ սցենարով է ընթանալու ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ նիստը, ինչ հարցեր պետք է հնչեցնեն հանձնաժողովի անդամները:

Հիշեցնենք․ նիստը նախատեսված է ապրիլի 16-ին: Հանձնաժողովի իմքայլական անդամները եկել են ընդհանուր հայտարարի, որ Սերժ Սարգսյանին ամենաճակատային հարցերը պետք է ուղղի Քրիստինե Պողոսյանը։ Նա այն պատգամավորն է, ով Նիկոլ Փաշինյանի բերած բյուջեի մասին ասաց՝ եթե Դուք բերեիք մեկ նախադասություն անգամ, ես կողմ կքվեարկեի: Նրան կողքից «դամ կքաշեն» սյունեցի Տիգրան Կարապետյանն ու Անդրանիկ Քոչարյանը, իսկ նախկինների ժամանակ ՃՈ պետի տեղակալ Արմեն Խաչատրյանին ցուցված է լռել:

Սցենարը համաձայնեցված կամ կազմված է անձամբ Նիկոլ Փաշինյանի կողմից, իսկ ընդդիմադիր պատգամավորներն ազատ են լինելու իրենց հարցադրումներում»,-գրում է թերթը:

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ