23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Կառավարությունը որոշեց երկարաձգել արտակարգ դրության ժամկետը 30 օրով, անձանց գույքը կարող է օգտագործվել ԱԴ իրավական ռեժիմի ապահովման նպատակով

Հայաստանի կառավարությունն այսօր արտահերթ նիստի ժամանակ որոշեց երկարաձգել Հայաստանի Հանրապետությունում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված արտակարգ դրության ժամկետը 2020 թվականի ապրիլի 14-ից ժամը 17:00-ից` 30 օրով՝ մինչև 2020 թվականի մայիսի 14-ը ժամը 17:00-ն ներառյալ ժամկետով:

Որոշման մեջ նշվում է, որ ֆիզիկական և իրավաբանական անձանց անշարժ և շարժական գույքը կամ դրա մասը կարող են օգտագործվել արտակարգ դրության իրավական ռեժիմի ապահովման նպատակով։

Բացի այդ արտակարգ դրության ընթացքում Հայաստանի Հանրապետության Հարկադիր կատարումն ապահովող ծառայության համար սահմանափակվում է տեղական ինքնակառավարման մարմինների կողմից` Հայաստանի Հանրապետության վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 1247-րդ հոդվածի հիմքով կայացված վարչական ակտերի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության կողմից կայացված վարչական ակտերի հիման վրա «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 88-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջների պահպանմամբ ներկայացված դիմումով 2020 թվականի ապրիլի 14-ից հետո հարուցված կատարողական վարույթներով պարտապանի գույքի վրա արգելանք դնելու լիազորությունը: Սույն կետով սահմանված հիմքերով չկիրառված արգելանքները ենթակա են կիրառման «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքով սահմանված կարգով` արտակարգ դրությունը դադարելուց հետո»։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ