Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը 977 է
ՀՀ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվը 977 է, ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«977 դեպք ունենք, երեկվանից մինչ այս պահը 30 դեպք», – ասաց վարչապետը։
Նա նկատեց, որ այս պահի դրութամբ կա արձանագրված 13 մահվան դեպք, մահացածները միջին տարիքը՝ 76.2 տարեկան, իսկ վարակվածների միջին տարիքը՝ 42:
«Կորոնավիրուսը առանձնապես վտանգավոր է բարձր տարիք մեր քաղաքացիների համար»:
Հիշեցնենք՝ ապրիլի 11-ի առավոտվա դրությամբ՝ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 29 նոր դեպք, կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 966-ի: Կորոնավիրուսից ապաքինվել է 173 քաղաքացի, փաստացի բուժվում է 780-ը: Հայաստանում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 13 մարդ։