02 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Խի՞ եք խաբում, սովից կոտորվում ենք․ ողբերգություն՝ Բաթոյանի էջում․ «Հրապարակ»

«Լուր է ավետում ֆեյսբուքյան իր էջում  ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը․

Զարուհի Բաթոյան․

«Այսօր աշխատանքային օրվա վերջում բանկերի կողմից տրամադրված տեղեկությունների համաձայն 2.307 մարդ ստացել է սոցիալական ծրագրերով նախատեսված իրեն հասանելիք միանվագ աջակցությունը, որի ընդհանուր բյուջեն կազմել է 188.732.000 դրամ»։
Ա՜յ քեզ զարմանք․ ոչ ոք չի հավատում, որ դա կարող է ճիշտ լինել։ Հարյուրավոր գրառումներ, որոնք մեկը մյուսին հարցնում է՝ ժող ջան կա՞ մեկը, որ նման բան ստացել է։ Ու այդ բոլոր գրառումները հենց նախարարի ֆեյսբուքյան էջում։ Ե՞րբ այս կառավարությունը հասցրեց այն կետին, որ նրան ոչ մի բանում չեն հավատում, սա՛ է հարցը։ Միանվագ աջակցությունը կարելի էր այնպիսի պարզ սխեմայով կազմել, առանց տասնյակ եթե- ների, ենթակետերի, որ մարդիկ հավատային։ Ամեն մի եթե-ն մի դատարկ ու մութ խոռոչ է, տրամաբանությանը հակասող։ Մտեք Զարուհի Բաթոյանի Ֆեյսբուքյան էջ, համազգային ողբերգություն է։ Բոլորն իրար են խառնվել, մարդիկ չեն հասկանում, թե ինչն ինչոց է ու ամենազավեշտալին՝ չեն հավատում, որ այդ աջակցությունը տրվել է, գրելով՝ խի՞ եք խաբում, սուտ եք ասում։  Սա վերջն է, անգամ  մտածելու համար ուշ է արդեն։  Հավատի վերջին կաթիլները սպառվել են։

Aper Arpine Hambaryanner Բարև ձեզ:Եթե ինչ որ մեկը իրոք ստացել է այդ գումարը’ խնդրում եմ ասեք այդ մասին, թեկուզ մի ներկայացեք:Ես ոնց փորձում եմ գրված է այդպիսի շահառու չկա, բայց ես դեռ կիսատ էի գրել

Hermine Sargsyan  Խի՞ եք խաբում մարդկանց, ցույց տվեք էդ մարդկանց,  որ ստացել են․․․ սովից կոտորվում ենք, ոնց մահացածների մասին եք ասում ու ոչ մի տեղեկություն չկա, նենց էլ այդ թվերն են օդում (Xi eq xapum mardkanc cuyc tveq et mardkanc vor stacel en…….sovic kotorvanq….vonc mahacacneri masin eq asum u vochmi texekutyun chka enenc el et tvern en odum)

Արփի Արթուր Իսկ մեր ծանոթն մոտեցել է բանկ, ասել են չկա նման բան ,այն դեպքում, երբ ծրագիրը բերում է , որ շահառու է և , որ բանկին մոտենան։

Hayk Grigoryan Չեմ հավատում, ես գրանցված աշխատող եմ ու ամսի 16 ից տաննեմ ու ոչ մի բան չեմ ստացել։ՀԱՎԱՅԻ ՄՈՄԵՆՏ ա, մուտիլովկա»։

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ