26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Փաշինյանը կատարյալ ապատեղեկատվություն է տարածում․ 2 տարում բյուջեի եկամուտներն աճել են 26%-ով, իսկ ծախսերը սոսկ 8%-ով, դեռ գնաճն էլ չհաշված․ Հրանտ Բագրատյան

ՀՀ նախկին վարչապետ, տնտեսագետ Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի արած այն հայտարարությանը, որ  Հայաստանի բյուջեն 2018-ից ի վեր ավելացել է 1.1 մլրդ դոլարով:

«Կուզենայի հասկանալ նրա ասածը։ Վախենում եմ, որ գործ ունենք կատարյալ ապատեղեկատվության հետ։ Ըստ կառավարության պաշտոնական թվերի՝ ՀՀ պետական բյուջեն եկամուտների մասով 2017-ին կազմել է 1.237 մլրդ դրամ, իսկ 2019-ին՝ 1.559 մլրդ դրամ։ Հավելաճը՝ 329 մլրդ դրամ կամ 650 մլն դոլար։ Ծախսերը կազմել են 1.503 և 1.623 մլրդ դրամ. հավելաճը 120 մլրդ դրամ կամ 250 մլն դոլար։

Այսպիսով, համաձայն պաշտոնական վիճակագրության 1.100 մլն դոլար թիվ գոյություն չունի»,- գրելէ Բագրատյանը և հավելել, որ Փաշինյանն ասել է նաև բյուջեի միջոցների տարեկան 30-35, նույնիսկ 40% աճի մասին։

 

«Նորից կատարյալ ապատեղեկատվություն։ 2 տարում բյուջեի եկամուտներն աճել են 26%-ով, իսկ ծախսերը սոսկ 8%-ով։ Գնաճն էլ չհաշված։ Եթե գնաճը հաշվի առնենք, ապա 2 տարում բյուջեի ծախսերն ավելացել սոսկ 3.5%-ով։ Միգուցե վարչապետը ոգևորված է ընթացիկ տարվա կատարողականով։ Բայց այստեղ էլ արտառոց ոչինչ չկա։ Հունվարին ստացվել է 152 մլրդ դրամ եկամուտ, որն, իհարկե, նախորդ տարվանից շատ ավելի շատ է։ Բայց փետրվարին ունեք սոսկ 90.7 մլրդ, նախորդ տարվա 91.3-ի և 2018-ի փետրվարի 90 մլրդ-ի դիմաց։ Բանն այն է, որ 2020-ի հունվարին խախտելով ԵԱՏՄ կանոնները շարունակել ենք մուտքագրել ավտոմեքենաների ներմուծումից ստացվող եկամուտներ։ Վերջ, դա էլ հատեց։

Իսկ ընդհանրապես, եթե 2018-2019թթ եկամուտներից հանում ենք ավտոմեքենաների ներմուծումից ստացվող եկամուտները (հիշեցնեմ, որ սեփական կարիքների համար նախատեսված մեքենաները ապօրինի ներմուծել ու վաճառել ենք ղազախներին) ապա 2018-2019թթ մենք ունեցել ենք պետական բյուջեի եկամուտների շատ չափավոր աճ, նույնիսկ շատ ավելի չափավոր քան ասենք 1993, 1995, 1997, 1998, 2002, 2003, 2005,2006, 2007, 2008, 2010, 2011թվականներին»,- գրել է տնտեսագետը՝ հավելելով, որ ստվերի դեմ պայքարի մասին խոսակցությունները ևս իրականությանը չեն համապատասխանում․ «Այսպես, պետական բյուջեի եկամուտներ / ՀՆԱ ցուցանիշը 2019-ին կազմել 23.2%, մինչդեռ «թալանի» տարիներին եղել է. 1992թ՝ 36%, 1993թ՝ 23.3%, 2010՝ 23.2%, 2011՝ 24%, 2012՝ 24.4%, 2013՝ 24,2%, 2014՝ 24.3%, 2015` 23.8%, 2016` 23.8%»։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ