14 Մայիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Իսկ ո՞վ է պետական պաշտոնյային թույլ տվել նվիրյալ չլինել․ Գևորգ Պետրոսյան

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը գրել է․

«Ի գիտություն

Երբ պետական պաշտոնյան հայտարարում է, որ ինքը նվիրյալ չէ, որ 500.000 դրամով պաշտոն զբաղեցնի, դա լավ չէ, իսկապես լավ չէ:
Կներեք, իսկ ո՞վ է պետական պաշտոնյային թույլ տվել նվիրյալ չլինել՝ անկախ վարձատրության չափից, կամ ինչու՞ պետք է միջին և ստորին օղակների հանրային ծառայողները, ովքեր օրնիբուն ճգնում են չնչին վարձատրության դիմաց, լինեն նվիրյալ, իսկ բարձրաստիճան պաշտոնյաները, որոնցից շատերն առանց հուշարարի չեն կարող ճիշտ արտաբերել իրենց զբաղեցրած պաշտոնի անվանումը (մանավանդ, եթե այն երկար է), չպետք է նվիրյալ չլինեն:
Եվ հետո, օրենք է պետք կարդալ…
 

Ինչ օրե՞նք…

«Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքը, որի 22-րդ և 24-րդ հոդվածներն ուղղակիորեն ամրագրում են հանրային շահին պետական պաշտոնյայի հավատարմության սկզբունք-պարտականությունը…
Չէ՞ որ հավատարմությունն անհնար է՝ առանց նվիրումի…»։

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ