26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Հնդկաստանի հավատարմատարը էշ է.Հայկական ժամանակ

Երեւանի պետական բժշկական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Սամվել Ավետիսյանն օրերս պաշտոնանկ արվեց։ “Հայկական ժամանակ”-ի տեղեկություններով,  պաշտոնանկության պատճառը ՀՀ-ում Հնդկաստանի գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ տեղի ունեցած միջադեպն է։

Սամվել Ավետիսյանը եւ ժամանակավոր հավատարմատար Պանկաջ Սաքսենան հանդիպում են ունեցել, որի ընթացքում հավատարմատարը ինչ-որ դիտարկումներ է արել ՀՀ–ում հնդիկ ուսանողների կենցաղային պայմանների վերաբերյալ։ Ավետիսյանին դուր չի եկել դա եւ, շրջվելով դեպի իր օգնականը, ասել Է՝ էս էշին տես, եկել ինձ բան է սովորեցնում։ Հավատարմատարի թարգմանիչը լսել է դա եւ թարգմանել, որից հետո Պանկաջ Սաքսենան հեռացել է։

Նա Հնդկաստանի ԱԳՆ-ին ներկայացրել է կատարվածը։ ԱԳՆ-ն էլ նոտա է հղել Հայաստան եւ սպառնացել ետ կանչել հնդիկ ուսանողներին։ Ավետիսյանը երեկ թերթի թղթակցի հետ զրույցում, նախ, հրաժարվել է մեկնաբանել այդ տեղեկությունները, ապա հավելել է, որ կա այդ պաշտոնական հանդիպման արձանագրությունը. “Կարող եք մեր համալսարանի ղեկավարությանը դիմել, մենք կտրամադրենք արձանագրությունը, կնայեք։ Դա պաշտոնական խոսակցություն է եղել, չի կարող կոպիտ բան լինել”։

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ