24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Առաջին նախագահը չի նկատում՝ իրավիճակի սրման առաջամարտիկը Փաշինյանն է․ քաղաքագետ

Քաղաքագետ, «Մեդիա պաշտպան» նախաձեռնության ղեկավար Աղասի Ենոքյանը, անդրադառնալով ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ուղերձին, ֆեյսբուքյան էջում գրել է․

«Նիկոլ Փաշինյանին Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից տրված հումանիտար օգնության մեջ բացակայում է մի ֆունդամենտալ գնահատական, որն այսօրվա ներքաղաքական իրավիճակի հիմնական պատասխանատուն է։ Առաջին նախագահը չի նկատում (մանիպուլացնում է?) այն փաստը, որ ներքաղաքական իրավիճակի սրման, «սևերի» ու «սպիտակների» բաժանելու նախաձեռնողն ու առաջամարտիկը Նիկոլ Փաշինյանն է, և որևէ առաջարկ նախևառաջ պետք է ուղղվի նրան։ Ու նաև, օգտվելով արտակարգ դրության ռեժիմից, նա ընդունում է այնպիսի օրենքներ, որոնք ավելի են խստացնում ընդդիմադիրնեին լռեցնելու եւ հետեւելու մարմաջը։

Լևոն Տեր-Պետրոսյանի նկատած «պատերազմը» չպետք է հնարավորություն հանդիսանա, որ Նիկոլ Փաշինյանը գլխատի իր ընդդիմախոսներին։ Իսկ գործող վարչապետը չի գիտակցում զարգացումների լրջությունը, ճգնաժամային իրավիճակում իր վերջին լայվում նա էլի շարունակում էր վեթինգի ու ՍԴ-ի մասին իր անհեթեթությունները։

Ի դեպ, Լևոն Տեր-Պետրոսյանը լռում է նաև առաջին նախագահի վերահսկողության տակ գտնվող քարոզչամիջոցների մասին»։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ