13 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

Ի՞նչ հրահանգ է իջեցվել Արցախում․ Փաշինյանը հանդիպումներ է ունեցել․ Հրապարակ

«Արցախում հնարավոր էին հետընտրական որոշակի զարգացումներ՝ նոր կոալիցիայի ձեւավորում կամ իշխանության նոր դասավորություն, սակայն ՀՀ իշխանությունը շարունակում է միջամտել Արցախի ներքին գործերին։

Ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանը հանդիպումներ է ունեցել երեք դերակատարների՝ Արայիկ Հարությունյանի, Մասիս Մայիլյանի եւ Սամվել Բաբայանի հետ ու որոշակի պայմանավորվածություններ ձեռք բերել, հրահանգներ իջեցրել։ Իսկ նրա այն հայտարարությունը, որ Արցախի պառլամենտում երկրորդ, երրորդ տեղերը զբաղեցրել են կոշտ ընդդիմադիր ուժերը, Արցախում ընկալել են որպես ապագա իշխանության բանաձեւ։

Այսինքն՝ Սամվել Բաբայանը եւ Վիտալի Բալասանյանը պետք է ընդդիմության դաշտը զբաղեցնեն, իսկ իշխանական կոալիցիան կարող է լինել «Ազատ հայրենիք-Դաշնակցություն-ԱԺԿ» կոնֆիգուրացիայով, որը 21 մանդատ է ընդգրկում։ Ըստ այդմ՝ Սամվել Բաբայանին այս փուլում որեւէ պաշտոն չի առաջարկվի։ Մասիս Մայիլյանի ապագան էլ կախված է սորոսականների պահանջներից ու ճնշումներից»:

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ