23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Հեղափոխության ծնունդ Ջոնի Բրջոնին խժռեց Նիկոլ Փաշինյանին․ Համբարյան

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի 4 ժամյա facebook-յան ուղիղ եթերը և իբրև թե ամենաշատ հավանություն ստացած հարցերին պատասխանելը ևս մեկ անգամ ապացուցեցին, որ Հայաստանի ապագան վտանգված է։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է քաղաքագետ Գագիկ Համբարյանը։

«Բայց դրան կանդրադառնամ ավելի ուշ…

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի և մոդեռատոր Աննա Հակոբյանի ուղիղ եթերն արձանագրեցին հակառեկորդ. երբևէ Փաշինյանի ելույթներն այսքան քիչ մարդ չէր դիտել, ինչպես այս անգամ…Ես հակառակն էի սպասում… Բազմիցս գովադված ասուլիսի դիտումները շատ պետք լինեին նաև այն հանգամանքով պայմանավորված, որ պարապուրդի մատնված հասարակությունն օրվա մեծ մասը համացանցում է անցկացնում…Սակայն Փաշինանի ուղիղ եթերը, որը սկսվեց մոտ 12 հազար դիտումներով խայտառակ ավարտ ունեցավ՝ 4416 ունկնդիր…Որքան կռահում եմ, դրանց մեծ մասն էլ հայտնի ՊՈԱԿ-ի ֆեյքերն էին, որոնց հրահանգվել էր դիտումների ինչ-որ չափի ապահովում»։

Փաշինյանի ելույթը, որը հեռարձակում էին նաև մի քանի ԶԼՄ-ներ, ըստ Գագիկ Համբարյանի,  ևս շատ քիչ դիտումներ ունեին…

«Հայաստանի վարչապետն այս անգամ ջախջախիչ պարտություն կրեց իր իշխանության կողմից facebook-ում  ստեղծված Ջոնի Բրջոնի անունով խեղկատակ և հիմար կերպարով ներկայացող մեկին, որի գլխավոր խնդիրն է անմեղսունակ վարքագծով և ապուշ պահվածքով շեղել համացանցում այս օրերին շատ ժամանակ անցկացնող հասարակության ուշադրությունը երկրի առջև ծառացած կարևոր խնդիրներից… Բրջոնիի 2-3 ժամանոց ուղիղ եթերները ստաբիլ դիտում են 8-10 հազար մարդ…

Իշխանությունների ստեղծած այս կերպարն այսօր ապացուցեց, որ ավելի պոպուլյար է, քան Նիկոլ Փաշինյանը, որի դեմագոգիան շատերի համար բացահայտված է…

Հայտնի արտահայտությունը՝ “Հեղափոխությունը խժռում է իր զավակներին” արդիական է նաև Հայաստանի համար…

Հեղափողության ծնունդ Ջոնի Բրջոնին խժռեց Նիկոլ Փաշինյանին… », գրել է Գագիկ Համբարյանը։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ