23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

«Ինչո՞ւ առ այսօր Նիկոլ Փաշինյանը չի հրավիրվել հանձնաժողովի նիստին». Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Այսօր հայտնի դարձավ, որ ՀՀ երրորդ նախագահին հրավիրել են 2016թ. ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքները ուսումնասիրելու նպատակով ստեղծված հատուկ քննիչ հանձնաժողով` լսումների նպատակով:

Նախագահի գրասենյակն արդեն պաշտոնապես արձագանքել է այդ հրավերին, և Սերժ Սարգսյանի որոշման մասին հանրությանը կտեղեկացվի լրացուցիչ:

Սակայն անկախ այդ հանգամանքից, մի քանի հարց էլ ԱԺ ժամանակավոր հանձնաժողովին ես ունեմ:

1. Արդյո՞ք հանձնաժողովի բոլոր անդամները և փորձագետները, ներառյալ նախագահը, արտակարգ դրության պայմաններում աշխատելու համար պարբերաբար հանձնում են կորոնովիրուսային թեստերը:

2. Եթե այո, ապա ինչպիսի՞ն են այդ թեստերի պատասխանները:

3. Եթե ոչ, ապա ի՞նչ խելամիտ և բանական բացատրություն ունեն զանգվածային նիստեր անելու երկրում մոլեգնող համաճարակի պայմաններում:

4. Ինչո՞ւ առ այսօր Նիկոլ Փաշինյանը չի հրավիրվել հանձնաժողովի նիստին բացատրելու համար Քառօրյա պատերազմի հրահրման գործում Ռուսաստանի հասցեին նախկինում իր արած հայտարարությունները, որ Ապրիլյան քառօրյա պատերազմը տեղի է ունեցել Ռուսաստանի գիտությամբ և համաձայնությամբ,

5. Նույն գնահատականների կապակցությամբ Կապանում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «Քննարկում եմ ունեցել նաև Ռուսաստանի մեր գործընկերների հետ։ Շատ ուրախ եմ, որ բարեկամական, եղբայրական, ռազմավարային–դաշնակցային մթնոլորտում խոսել ենք այդ ամենի մասին մանրամասն, վերլուծել իրավիճակը, փոխադարձաբար ստացել մեր անհրաժեշտ հարցերի պատասխանը»։ Արդյո՞ք հանձնաժողովին չեն հետաքրքրում այդ զրույցների հիման վրա Փաշինյանի տվյալները և ռուսական կողմի պատասխանները»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ