Տաթևիկ Ռևազյանը հենց մի քիչ երկրում նեղ վիճակ է լինում՝ գեղեցիկ ցատկով Դանիա է գնում. Նարեկ Մալյան
Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը թքած ունի իր հայրենիքի վրա, հենց մի քիչ երկրում նեղ վիճակ է լինում՝ գեղեցիկ ցատկով Դանիա է գնում: Այս մասին իր ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ասաց ՎԵՏՕ շարժման հիմնադիր Նարեկ Մալյանը:
«Հիշեցնեմ ձեզ՝ ում փոխարինեցին Տաթիկ Ռևազյանով: Տաթևիկ Ռևազյանից առաջ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահը Սերգեյ Ավետիսյանն էր, ով միակն էր, որ ուներ Քաղաքացիական ավիացիայի կառավարման մագիստրոսի դիպլոմավորված կոչում, այն էլ Միացյալ Նահանգների Սթենֆորդի համալսարանում»,- ներկայացրեց նա:
Նարեկ Մալյանի խոսքով՝ հեղափոխականները եկան և այն մարդուն, ով իսկապես արժանի էր Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի պաշտոնին՝ թալանչի համարելով հեռացրին պաշտոնից: «Բերեցին, տեղը դրեցին տոմսավաճառ անհայրենիքին, որը թքած ունի հայրենիքի վրա: Տաթևիկ Ռևազյանը այքանով կապ ունի Քաղավիացիայի հետ, որ Դանիայում ապրել է օդանավակայանի կողքին, տեսել է, թե ինչպես է ինքնաթիռը բարձրանում, իջնում ու մի քանի անգամ տոմս է վաճառել»: