24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Հայաստանում կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում ընդունված օրենքները սահմանափակում են մարդու անձնական կյանքի անձեռնմխելիության իրավունքը․ Human Rights Watch

Հայաստանի խորհրդարանը 2020 թվականի մարտի 31-ին ընդունել է փոփոխություններ, որոնք իշխանություններին շատ լայն լիազորություն են տալիս կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում վերահսկելու բջջային հեռախոսների տվյալները՝ վիրուսի դեպքերի բացահայտման նպատակով օգտագործելու համար։ Այսպիսի հայտարարությամբ է հանդես եկել  Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունը։

 

«Հայաստանի կառավարությունը կանգնած է հանրային առողջապահության ոլորտում արտակարգ իրավիճակի առջև, և տեխնոլոգիաները կարևոր դեր են խաղում առողջության վերաբերյալ հաղորդագրությունների տարածման և բժշկական սպասարկման հասանելիության խթանման գործում»,- ասել է Human Rights Watch-ի կազմակերպության Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով տնօրեն Գեորգի Գոգիան՝ ընդգծելով, որ ՀՀ իշխանությունները պետք է միջոցներ ձեռնարկեն, որպեսզի այդ միջոցների կիրառումը չհանգեցնի մարդու իրավունքների ոտնահարմանը։

Human Rights Watch-ի զեկույցում ասվում է, որ թեև կառավարությունը պնդում է, որ հասանելիություն չի ունենալու անհատների հեռախոսային խոսակցությունների բովանդակությունը, սակայն նրանց փոխանցված տեղեկատվությունը կարող է պարունակել անձնական տվյալներ, տվյալներ գտնվելու վայրի, ինչպես նաև՝ անձի վարքագծի, շփումների շրջանակի և գործողությունների մասին։

Զեկույցում նշվում է, որ թեև համավարակի պայմաններում գաղտնիության իրավունքի սահմանափակումները կարող են թույլատրելի լինել, կառավարությունը պետք է ապահովի, որ նման սահմանափակումները լինեն օրինական, անհրաժեշտ և համաչափ:

«Օրենքը պահանջում է արտակարգ դրության ավարտից հետո ոչնչացնել հավաքագրված տեղեկատվությունը»,- ասված է հայտարարության մեջ։

«Կառավարությունը նաև պետք է սահմանի անվտանգության խիստ արձանագրություններ, որոնք նվազագույնի են հասցնում տվյալների արտահոսքի վտանգը և պաշտպանում են մարդկանց թվային անվտանգությունը»,- հայտարարել է Human Rights Watch-ը:

Ըստ հրապարակման՝ Հայաստանի Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը ևս մտահոգված է օրենքում Մարդու իրավունքների համարժեք երաշխիքների բացակայության կապակցությամբ։

«Հայաստանի Սահմանադրությունը պաշտպանում է հեռահաղորդակցության և բժշկական տեղեկատվության ոլորտում մասնավոր կյանքի անձեռնմխելիության իրավունքը: Միջազգային իրավունքը, ներառյալ՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան և քաղաքացիական և քաղաքական իրավունքների միջազգային դաշնագիրը, նույնպես պաշտպանում է «անձնական կյանքի, ընտանիքի, բնակարանի կամ նամակագրության» կամայական կամ անօրինական միջամտությունից»,- ասած է հայտարարության մեջ։

«Մինչ այժմ Հայաստանի իշխանությունները հարգել են կորոնավիրուսով վարակվածների իրավունքները»,- ասել է Գոգիան և հավելել․ «Բայց որպեսզի նրանք չխաթարեն հանրային առողջապահության արդյունավետ արձագանքման համար անհրաժեշտ վստահությունը, նրանք պետք է բացատրեն, թե ինչպես են շարունակելու իրականացնել դա»։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ