23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Խաղաղության պատրաստ չեն լինում՝ այն խնդրելով. Արփինե Հովհաննիսյան

Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ռազմահայրենասիրական պաթոսը երբեք իմ նախընտրած ժանրը չի եղել ու չի, բայց հայրենասիրությունն էլ լոկ բառ չի, որը կարելի է օգտագործել կենացի ժամանակ՝ առանց գիտակցման ու խոնարհումի, օգտագործել՝ չիմանալով դրա կիրառման ձեւը։

Ապրիլի 2-ին տղաները զոհվեցին հանուն հայրենիքի, հանուն ազատության, հանուն մեզ բոլորիս։

Խաղաղություն հնարավոր է այնտեղ, որտեղ այն չեն մուրում, խաղաղություն հնարավոր է այնտեղ, որտեղ այն սիրում են ու երազում, բայց պատերազմից չեն վախենում, խաղաղություն հնարավոր է այնտեղ, որտեղ կարողանում են այն պարտադրել՝ զենքով ու խելքով, ուժով, ճկունությամբ ու դիվանագիտությամբ։

Խաղաղության պատրաստ չեն լինում՝ այն խնդրելով։ Թույլերին չեն հարգում, նրանցից չեն վախենում, խղճում են… առավելագույնը։

Տղաները ուժեղ էին։ Տղերքի տված դասը սերտել ենք բոլորս։
Հավերժ փառք, խոնարհում ձեզ։

Տիկին Համեստ ջան, տիկին Անահիտ ջան , տիկին Նվարդ ջան, Տիկին Գայանե ջան, տիկին Լյուդմիլա ջան եւ մեր մյուս հերոսների մայրեր ջան անձամբ հաճախ եմ ասել, հիմա էլ կրկնում եմ՝ շնորհակալություն ու խոնարհում ձեզ ու ձեր որդիներին՝ պարգեւած հաղթանակի համար»։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ