Հայաստանում կորոնավիրուսով վարակվելու 92 նոր դեպք է հաստատվել․ վարակվածների ընդհանուր թիվը հասել է 663-ի
Ապրիլի 1-ի դրությամբ ունենք կորոնավիրուսային հիվանդության հաստատված 92 նոր դեպք, որոնց գերակշիռ մասը փոխկապակցված են նախկինում հաստատված դեպքերի հետ, ինչպես նաև կան նոր դեպքեր՝ Հայաստան ժամանած մեր քաղաքացիների մոտ:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը:
«Ձեռնարկված աշխատանքները շարունակվում են՝ արձանագրված առանձին դեպքերի վարակի աղբյուրների բացահայտման ուղղությամբ։
Ունենք 2 առողջացած՝ կրկնակի բացասական թեստով։ Գումարային առողջացածների թիվը դարձավ՝ 33»,-գրել է նա։
Հիշեցնենք, որ ապրիլի 1-ի դրությամբ ՀՀ-ում գրանցվել է կորոնավիրուսով վարակվելու 663 հաստատված դեպք: