24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

ՀՀԿ 30-ամյակի կապակցությամբ շնորհավորական ուղերձներ է ստացել Ռուսաստանից և Չինաստանից

Հայաստանի Հանրապետական կուսակցության միջազգային գործընկերները շնորհավորել են ՀՀԿ-ին՝ հիմնադրման 30-ամյակի կապակցությամբ:

«Միասնական Ռուսաստան» (“ЕДИНАЯ РОССИЯ”) համառուսաստանյան կուսակցության ուղերձում, մասնավորապես, ասված է.
«Ի սրտե շնորհավորում ենք իր գոյության ողջ ընթացքում հայ ժողովրդի բարօրության համար գործունեություն ծավալած Հայաստանի Հանրապետական կուսակցությանն իր 30-ամյակի կապակցությամբ:
Ռուսաստանն ու Հայաստանը մշտապես կապված են եղել հատուկ հարաբերություններով: Այսօր ևս մեր երկրների միջև գործակցությունը կառուցված են իրավահավասարության, փոխադարձ հարգանքի և բացության վրա:
Մեր կուսակցությունների միջև հարաբերությունները համապատասխանում են միջպետական համագործակցության բնույթին: Նրանք ունեն խոփադարձ հետաքրքրվածության և վստահության բարձր մակարդակ:
Հանրապետականի բոլոր անդամներին մաղթում ենք հաջողություն, իսկ ձեր հրաշալի երկրին՝ խաղաղություն և բարեկեցություն»:

Չինաստանի Կոմունիստական կուսակցության շնորհավորական խոսքը ներկայացնում ենք ստորև.
«Ի սրտե շնորհավորում ենք ձեզ Հայաստանի Հանրապետական կուսակցության հիմնադրման 30-ամյակի առիթով: Վերջին տարիներին Չինաստանի Կոմունիստական կուսակցությունը և Հանրապետականը շարունակում են ընկերական հարաբերություններն ու համագործակցությունը, դրական ներդրում ունենալով հայ-չինական հարաբերությունների զարգացման մեջ:
Մենք պատրաստ ենք ապագայում ևս ամրացնել մեր շփումները և կապերը ձեր կուսակցության հետ, զարգացնել միջկուսակցական հարաբերությունների նոր տեսակ, որը բնութագրվում է առկա տարբերություններով հանդերձ՝ միասնականությամբ, փոխադարձ հարգանքով և փորձի փոխանակմամբ, որպեսզի ամրացնենք մեր երկու երկրների ժողովուրդների միջև ավանդական ընկերությունը և բազմակողմանիորեն խրախուսենք միջպետական հարաբերությունները:
Հայաստանին մաղթում ենք բարգավաճում, իսկ ձեր ժողովրդին՝ երջանկություն և հաջողություն»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ