02 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

«Գազպրոմ Արմենիան» մտադիր է հուլիսի 1-ից սպառողների համար բնական գազի գինը բարձրացնել 36 տոկոսով

«Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերությունը և «Տրանսգազ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը մտադիր են դիմել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով` Հայաստանի Հանրապետությունում սպառողներին վաճառվող բնական գազի սակագների, ինչպես նաև Գազամատակարարման համակարգի օպերատորի ծառայության մատուցման («Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ), Բնական գազի բաշխման («Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ) և Բնական գազի փոխադրման («Տրանսգազ» ՍՊԸ) սակագների վերանայման հայտերով։ Հայտը տեղադրված է azdarar.am կայքում։

2020թ. հուլիսի 1-ից ՀՀ բնական գազի բոլոր սպառողների համար, բացառությամբ էլեկտրական էներգիա արտադրող ջերմային էլեկտրակայանների, որոնց համար՝ 2020թ. օգոստոսի 1-ից, առաջարկվում է սահմանել հետևյալ սակագները.

Ընտանեկան կամ սոցիալական նպաստի իրավունք ունեցող սպառողներին տարեկան մինչև 600 խորանարդ մետր բնական գազի համար՝ վաճառվող յուրաքանչյուր հազար խորանարդ մետր բնական գազի՝

Գործող սակագինը՝ 100 000 դրամ, ներառյալ ավելացված արժեքի հարկը,
Առաջարկվող սակագինը՝ 135 909.6 դրամ, ներառյալ ավելացված արժեքի հարկը:

Ջերմոցային տնտեսություններին նոյեմբերի 1-ից մինչև մարտի 31-ը ներառյալ վաճառվող յուրաքանչյուր հազար խորանարդ մետր բնական գազի`յուրաքանչյուր ամսվա սակագնի հաշվարկման ՝

Գործող բանաձևը՝
Pջ = 212 * E, որտեղ`
Pջ-ն ջերմոցային տնտեսություններին նոյեմբերի 1-ից մինչև մարտի 31-ը ներառյալ վաճառվող բնական գազի յուրաքանչյուր հաշվետու ամսվա սակագինն է (դրամ/հազար խորանարդ մետր)՝  ներառյալ ավելացված  արժեքի հարկը,
E-ն յուրաքանչյուր հաշվետու ամսվան նախորդող ամսվա 25-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից հրապարակված մեկ ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի` արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեքի մեծությունն է,

Առաջարկվող բանաձևը՝
Pջ = 283.14 * E, որտեղ`
Pջ-ն ջերմոցային տնտեսություններին նոյեմբերի 1-ից մինչև մարտի 31-ը ներառյալ վաճառվող բնական գազի յուրաքանչյուր հաշվետու ամսվա սակագինն է (դրամ/հազար խորանարդ մետր)՝  ներառյալ ավելացված  արժեքի հարկը,
E-ն յուրաքանչյուր հաշվետու ամսվան նախորդող ամսվա 25-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից հրապարակված մեկ ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի` արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեքի մեծությունն է։

Վերամշակող կազմակերպություններինվաճառվող յուրաքանչյուր հազար խորանարդ մետր բնական գազի՝ յուրաքանչյուր ամսվա սակագնի հաշվարկման բանաձևը՝

Գործող բանաձևը՝
Pվ = 212 * E, որտեղ`
Pվ-ն վերամշակող կազմակերպություններին վաճառվող բնական գազի յուրաքանչյուր հաշվետու ամսվա սակագինն է (դրամ/հազար խորանարդ մետր)՝  ներառյալ ավելացված արժեքի հարկը,

Առաջարկվող բանաձևը՝
Pվ = 283.14 * E, որտեղ`
Pվ-ն վերամշակող կազմակերպություններին վաճառվող բնական գազի յուրաքանչյուր հաշվետու ամսվա սակագինն է (դրամ/հազար խորանարդ մետր)՝  ներառյալ ավելացված արժեքի հարկը։

Ամսական մինչև 10,0 հազար խորանարդ մետր սպառում ունեցող սպառողներին (ՍԱ ՀԻՄՆԱԿԱՆՈՒՄ ԲՆԱԿԻՉ-ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐՆ ԵՆ` Aysor.am) վաճառվող յուրաքանչյուր հազար խորանարդ մետր բնական գազի՝

Գործող սակագինը՝ 139 000 դրամ, ներառյալ ավելացված արժեքի հարկը,
Առաջարկվող սակագինը՝ 135 909.6 դրամ, ներառյալ ավելացված արժեքի հարկը:

Ամսական 10,0 հազար խորանարդ մետր և ավելի սպառում ունեցող սպառողներինվաճառվող յուրաքանչյուր հազար խորանարդ մետր բնական գազի` յուրաքանչյուր ամսվա սակագնի հաշվարկման՝

Գործող բանաձևը՝
P = 242.1 * E, որտեղ`
P-ն 10,0 հազար խորանարդ մետր և ավելի սպառում ունեցող սպառողներին վաճառվող բնական գազի յուրաքանչյուր հաշվետու ամսվա սակագինն է (դրամ/հազար խորանարդ մետր)՝  ներառյալ ավելացված  արժեքի հարկը,

Առաջարկվող բանաձևը՝
P = 283.14 * E, որտեղ`
P-ն 10,0 հազար խորանարդ մետր և ավելի սպառում ունեցող սպառողներին վաճառվող բնական գազի յուրաքանչյուր հաշվետու ամսվա սակագինն է (դրամ/հազար խորանարդ մետր)՝  ներառյալ ավելացված  արժեքի հարկը։

Գազամատակարարման համակարգի օպերատորի ծառայության մատուցման՝

Գործող սակագինը՝  25.07 դր/հազ.խմ, ներառյալ ԱԱՀ,
Առաջարկվող սակագինը՝  23.124 դր/հազ.խմ, ներառյալ ԱԱՀ:

Բնական գազի բաշխման՝

Գործող սակագինը՝ 26 947.089 դր/հազ.խմ, ներառյալ ԱԱՀ,
Առաջարկվող սակագինը՝  21 724.785 դր/հազ.խմ, ներառյալ ԱԱՀ :

 
 

Բնական գազի փոխադրման՝

Գործող սակագինը՝ 11 347.532 հազ.խմ, ներառյալ ԱԱՀ,
Առաջարկվող սակագինը՝ 13 282.688  դր/հազ.խմ, ներառյալ ԱԱՀ:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ