03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Նախնական տվյալներով՝ ընտրություններում առաջատարը Արայիկ Հարությունյանն է

Արցախում նախնական արդյունքներով առաջատարն Արայիկ Հարությունյանն է։

Մշակվել են 60,061 քվեաթերթիկներ: Արայիկ Հարությունյանը ստացել է ձայների 56.3%-ը, Մասիս Մայիլյանը՝ 27.8%-ը, իսկ Վիտալի Բալասանյանը՝ 14.9%-ը:

«Ազատ Հայրենիք» կուսակցության ղեկավար, Արցախի նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանի խոսնակ Վահրամ Պողոսյանը նշել է․

«60 հազարից ավելի քվեաթերթիկ մշակվել է, դրանցից  33 000 ձայն ստացել է  Արայիկ Հարությունյանը: Դեռ 15 000 քվեաթերթիկ պետք է մշակվի, որպեսի ընտրություններն առաջին փուլով ավարտվեն: Այս 15 000 մեզ 5 000 ձայն է պետք»,- նշեց Պողոսյանը:

Նրա խոսքով՝ երկրորդ տեղում Մասիս Մայիլյանն է, նա ստացել է  16 300 ձայն, երրորդ տեղում  Վիտալի Բալասանյանն է, նա ստացել է 8 600 ձայն»։

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ