28 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Զոլյանի պահվածքը նախկինում էլ և այսօր էլ սխալ է. ԵՊՀ ռեկտոր

Անձնական, թե՞ քաղաքական էին ԵՊԼՀ նախկին ռեկտոր Սուրեն Զոլյանի և ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի հակամարտության  դրդապատճառները: Մայր բուհի ռեկտոր Արամ  Սիմոնյանը կարծում է, որ պրն Զոլյանի   պահվածքը  նախկինում էլ և այսօր էլ սխալ է: “Նախարարը մեր վերադասն է,և պետք է հաշվի առնել, որ պետական բուհի ղեկավարը պարտավոր է ոչ միայն հաշվետու լինել, այլև ենթարկվել լիազոր մարմնի որոշումներին”:

Արամ Սիմոնյանը նկատում է,որ  եթե Երևանի Պետական Համալսարանում  նման սխալներ թույլ տրվեր, ապա ինքը ռեկտոր չէր աշխատի:   “Պարոն Զոլյանը իր կարծիքը բավականին անհարգալից ձևով արտահայտեց, որը իմ կարծիքով կոռեկտ չէր,ինտիլիգենտ մարդը իրեն նման բան թույլ չպետք է տար” :

Մայր բուհի ռեկտորի համոզմամբ,եթե մարդը իր տեղում  նորմալ աշխատում է, հետևաբար  որևէ մեկը չի կարող ասել, որ գիտես ինչ վատ ես աշխատում, ես որոշել եմ հեռացնել քեզ: “Պետք է  մի բան հստակ իմանալ, որ ոչինչ այս աշխարհում հավերժ չէ, այդ թվում նաև պաշտոնը, դիրքն ու ամբիցիաները”,  նշեց ԵՊՀ ռեկտորը:

Henaran.am-ի այն հարցին` արդյո՞ք հանդիպել և խոսել է Զոլյանի հետ Արամ Սիմոնյանը նշեց, որ կոկրետ այս հարցով չի  զրուցել, ոչ Զոլյանի,ոչ էլ նախարարի հետ,քանի որ դա  արդեն անձնական տիրույթում  է գտնվում:

Հիշեցնենք,որ Երեւանի պետական լեզվաբանական համալսարանի ռեկտոր Սուրեն Զոլյանը ԿԳ նախարարի կողմից խիստ նկատողության եւ կարգապահական տույժի ենթարկվեց առանց նախարարության թույլտվության Հայաստանից բացակայելու համար,արդյունքում նախարարի ապրիլի 17-ի 58-Ա1 հրամանով դադարեցվեց «Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարան» ՊՈԱԿ-ի գործադիր մարմնի ղեկավար Ս. Զոլյանի լիազորությունները ռեկտորի պաշտոնում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ