30 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Հենրիխ Մխիթարյանը հաղթական 2 գոլերը նվիրում է մայրիկին /վիդեո/

Ուկրաինայի ֆուտբոլի առաջնության կենտրոնական հանդիպումը` Կիեւի “Արսենալի” եւ Դոնեցկի “Շախտյորի” միջեւ, տեղի ունեցավ վերջինիս դաշտում եւ ավարտվեց 6-0 հաշվով` հօգուտ դաշտի տերերի:

2 գոլի հեղինակ դարձավ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: Մյուս 4 գոլերի հեղինակներն էին Տեյշեյրան, Դեւիչը, Իլսինյոն եւ Սելեզնյովը, ընդ որում` վերջիններս կարողացան գոլի հեղինակ դառնալ Հենրիխի գերազանց փոխանցումների շնորհիվ:

Խաղից հետո հավաքականի առաջատար ֆուտբոլիստը նշել է, որ առայժմ մտադիր չէ պայքարել լավագույն ռմբարկուի տիտղոսի համար, իսկ գոլերը նվիրում է մայրիկին:

http://youtu.be/Z55Rbz9Nphs

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ