22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ջերմուկը՝ շախմատի կենտրոն

Այսօր երեկոյան Վայոց ձորի Ջերմուկ քաղաքը հյուրընկալելու է ՖԻԴԵ-ի կանանց Գրան  Պրի 5-րդ փուլի մրցաշարին: Աշխարհի  լավագույն շախմատիստուհիները` յոթ երկրից արդեն Ջերմուկում են:

Մրցաշարին  կմասնակցեն չինուհիներ Հոու Իֆանը, Ցզյույ Վենցզյայը, Ժուան Լուֆեյը,  Չժաո Սյուեյը, հնդկաստանցի Համփի Կոնեռուն, ուկրաինուհի Կատերինա Լահնոն, վրացուհի Նինո Խուրցիձեն, ռուսաստանցիներ Նադեժդա Կոսինցեւան եւ Եվգենիա Կովալեւսկայան, Մոնղոլթուլը`  Մոնղոլիայից:

Հայաստանն այս մրցաշարում ներկայացնելու են գրոսմայստերներ Էլինա Դանիելյանը եւ Լիլիթ Մկրտչյանը: Վերջինս փոխարինել է ռուսաստանցի Ալեքսանդրա Կոստենյուկին, ով առողջական խնդիրների պատճառով չի կարողացել ժամանել Հայաստան:

Մրցաշարի գլխավոր մրցավարը Արմեն Նիկողոսյանն է: Հանդիսավոր արարողությանը կմասնակցի ՀՀ նախագահ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը, ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ