Տպավորություն է ստեղծվում, թե ամբողջ քաղաքը գնում է դեպի Երևան․ այս վիճակը պետք է արագ դադարեցնել․ Էջմիածնի քաղաքապետ
![](https://henaran.am/wp-content/uploads/2020/03/f5e6f3e5b9f4a1_5e6f3e5b9f4e0.thumb_.jpg)
Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը կոչ է անում լքել Էջմիածինը միայն խիստ անհրաժեշտ դեպքերում։
«Հարգելի՛ համաքաղաքացիներ,
Էջմիածին քաղաքի ելքերն ու մուտքերը փակելու իմաստն ու տրամաբանությունը նրանում է, որպեսզի միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում բնակիչները լքեն քաղաքը, և լքողների նկատմամբ հնարավոր լինի հսկողություն սահմանել:
Տեսնելով մեքենաների հերթերն ու կուտակումները՝ տպավորություն է ստեղծվում, թե ամբողջ քաղաքը գնում է դեպի Երևան, պարզապես փոխվել է այն, որ մեկնողները նախապես ջերմաչափվում են: Այս վիճակը պետք է արագ դադարեցնել:
Այսպես, բոլորիդ կոչ ենք անում ու հորդորում ենք մնալ տանը, քաղաքից դուրս գալ միայն ու միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում», – ֆեյսբուքյան իր էջում գրել է Գասպարյանը։