25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Տղամարդը կնոջը սպանել, մարմինը մասնատել և տեղավորել է մետաղյա տակառում /ֆոտո/

Այսօր՝ հուլիսի 16-ին, Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և նույն վարչության 2-րդ վարչության աշխատակիցները՝ գլխավոր վարչության պետ Աշոտ Կարապետյանի, 2-րդ վարչության պետ Ալիկ Մարգարյանի, ինչպես նաև Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Ոստիկանության Շենգավիթի բաժնի աշխատակիցների հետ Երևանի Ոստիկանապետ Ներսես Նազարյանի, Երևանի ոստիկանապետի օպերգծով տեղակալ Աշոտ Միրիջանյանի, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Ռոման Կիրակոսյանր և Շենգավիթի բաժնի պետի օպերգծով տեղակալ Արտակ Պողոսյանի գլխավորությամբ ձեռնաշղթայված վիճակում մի քաղաքացու բերեցին Շենգավիթ վարչական շրջանի Խարբերդի ամառանոցների 24 փողոց 3-րդ տուն:

Ինչպես դեպքի վայրից News.armeniatv.com-ին հայտնել է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ձեռնաշղթայով բերված անձը Շենգավիթ վարչական շրջանի բնակիչ, 51-ամյա Սամվել Գասպարյանն է:
Գ. Շամշյանը հայտնել է, որ Ոստիկանության երեկ ձեռնարկած օպերատիվ գործողությունների արդյունքում սպանություն կատարելու կասկածանքով նրան բերման էին ենթարկել: Այս պահին Ս. Գասպարյանը օպերատիվ-քննչական խմբին մատնացույց է անում նշված տան նկուղային հարկում եղած երկաթե տակառը, որի մեջ նա տեղադրել է իր կողմից սպանվածի դին:
Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի քննիչները՝ քննչական բաժնի պետ Մինաս Հակոբյանի գլխավորությամբ փորձաքրեագետի հետ բացեցին տակառը, որը մի քանի տեսակի կպչուն ժապավեններով փաթաթած էր, ինչպես նաև բոլտով ու պնդօղակով (գայկա) ձգած:
Այն բացելուց հետո տակառի մեջ հայտնաբերվել է նրա կողմից սպանվածի դին: Գ. Շամշյանը հայտնել է, որ սպանվածը Երևանի Մանանդյան փողոցի բնակիչ թոշակառու 76-ամյա Գոհարիկ Գասպարյանն էր:
Ըստ Շամշյանի տեղեկությունների, սպանությունը կատարվել է Ս. Գասպարյանի տանը, երբ Գ. Գասպարյանին նա խաբել և կանչել է իր բնակարան՝ նրան ունեցած պարտքը վերադարձնելու պատրվակով:
Սպանելուց և դին մասնատելուց հետո այն տեղափոխել է Խարբերդի 24 փողոցի նշված տուն և մարմինը տեղավորել տակառում:
Սպանություն կատարողը, ով ըստ Շամշյանի տեղեկությունների, նախկինում մի քանի անգամ դատապարտված է եղել, նշված տան այգում նախօրոք փորել էր փոս, որպեսզի երկաթե տակառը տեղադրի փոսում և հողով ծածկի:
Փաստի առթիվ Ոստիկանության Շենգավիթի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ Քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի (սպանություն) հատկանիշներով:
Ֆոտոլրագրողը հայտնել է, որ նշված տունը մարդասպանը վարձակալական հիմունքներով էր վերցրել:
Գ. Շամշյանը հայտնել է, որ սպանվածը հուլիսի 9-ից որպես անհայտ կորած Ոստիկանության Շենգավիթի բաժնի կողմից փնտրվում էր, իսկ հարազատները նրան փնտրում էին հուլիսի 2-ից:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ