Ավելի լավ է՝ Ռուսաստանից առնեն, քան Թուրքիայից ու Իսրայելից. Կոմանդոս
”Ավելի լավ է՝ Ռուսաստանից առնեն, քան Թուրքիայից ու Իսրայելից՛՛,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Արցախյան պատերազմի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը՝ խոսելով Ռուսաստանի՝ Ադրբեջանին զենք վաճառելու մասին: ՛՛Զենքը ոչ թե միայն շահագործում են, այլև պիտի սովորեցնել, մասնագետներ են ուղարկում այդ զենքերի հետ, ավելի լավ է ռուսներ լինեն, քան այլ երկրի մասնագետներ՛՛,-նշեց նա:
Խոսելով Քարվաճառ ներթափանցած դիվերսանտների մասին՝ նա ասաց, որ այդ տարածքն ականապատելն այդքան էլ ճիշտ չի համարում այն առումով, որ մարդիկ են անցնում: ՛՛Հետագա լարվածությունը կմեծանա և պետք է այլ միջոցներ ձեռնարկել՛՛,-ասաց նա:
Արկադի Տեր-Թադևոսյանը հայտնեց, որ հիմա աշխատում են մի կարևոր պլանի վրա: Հայկական կողմը, հնարավոր է, արդեն շուտով կիրառի սարք, որը թույլ կտա հստակ ասել, թե որ կողմից են կրակոցներ հնչում: ՛՛Դա շատ կարևոր է, քանի որ երբ ասում ենք, որ իրենք 1000 անգամ են կրակել, մենք՝ 100, միջազգային կառույցներին ասում են, թե 2 կողմից էլ կրակոց եղել է:
Կա նման սարք, այն աշխատում է , այն փորձարկված է, ամերիկացիների մետ է ու Աֆղանստանում է հիմա՛՛,-ասաց նա: