24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Քոչարյան Անդոն մոգական ուժ ունի մարդուն հիմնահատակ փչացնելու, խեղելու բարոյական ճանապարհից

Լրագրող Գոհար Վեզիրյանը գրում է. «Միլիցա-պեպելնիցա. ասել էր դասականը (Վովա Գասպարյանը): Համակարգ կար, համակարգը ճանաչողներ կային` ներսից)))): Ժողովրդավարական ու իրավական պետություններում ոստիկան լինելը մեծ պատիվ է, իսկ Հայաստանում՝ դեռ հայհոյանք: Վերջին օրերի վիդեոներն եմ նայում հայտնի հարձակումից. Animal Planetin կարող ա լրջորեն հետքրքրեն էդ կադրերը:

Արմանին ճանաչում եմ 2003 թ.: Կներեք՝ ճանաչում էի: Համակարգը նրան էլ սարքեց կռապաշտ՝ բութ ու անդեմ: Երբեմնի օրինավոր ոստիկանից, ընկերոջից, ընտանիքի հորից ու էլի լիքը ից-երից սարքեցին վարժեցված կապիկ: Էս մարդը շոումեն չէր, խարիզմա էլ չուներ թավիշը իդենտիֆիկացնելու, օպերատիվնիկ էլ չէր, մենթական կոռուպցիայից էլ հեռու էր:

Ռեսուրս էլ չուներ կապիկ դառնալու, բայց դարձավ: Քոչարյան Անդոն մոգական ուժ ունի մարդուն հիմնահատակ փչացնելու, խեղելու բարոյական ճանապարհից: Մի ժամանակ կանանց շրջապատով էր բավարարվում, հիմա անցել է տղամարդկանց փչացնելու գործին:

Արման ջան, Քոչարյան Անդոն, որ ասել ա՝ դուխով, բռնեք սամասուդ արեք, տեր եմ, չի կարողանալու տեր լինել: Որովհետեւ հանրային ընկալումը բյուրեղյա է, ջարդվեց-փշուր-փշուր եղավ անդոները չեն կարողանալու ոչինչ անել ու քեզ օգնել:

Մեկ էլ մոտիկ ընկերոջդ՝ Արայիկին, որին էսօր ՆԱՎ-ի պետ ես նշանակել, հուշի, որ հատուկ օպերացիային մասնակցած գող գործընկերներիդ, մեկ էլ, ուրիշի տան մեջ անչափահաս երեխայի ներկայությամբ սիգարետ քաշող համբալին (բարձրաստիճան ոստիկան ա) մի հատ քննի:

Ուզում եմ, որ քեզ անպայման նշանակեն ՀՀ ոստիկանապետ, որովհետեւ քո հետ երկար ճանապարհ ունեմ անցնելու: Պակա ընգեր ջան:

Հ.Գ. Առաջին նկարում Արմանը հայերանսիրական երգեր ա երգում, ես էլ դաշնամուր եմ նվագում: Երկրորդ նկարն էլ՝ իմ ծննդյան օրն ա, որը կուրսեցիներս գիշերով կազմակերպել ու ինձ անակնկալ էին մատուցել: Էս նկարները դնում եմ, որ դու ով դիմելաձևս հանկարծ անդաստիարակություն չդիտարկվի»:

88279204_2920746994634741_5928891177452437504_n 88310989_2920746991301408_2895563403596660736_n

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ