23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

«Պատգամավոր Իգիթյանը, իհարկե, ստում է ՀՀՇ-ականին բնորոշ համառությամբ». Վիկտոր Սողոմոնյան 168.am

Մարտի 4-ին Խորհրդարանում «Ապօրինի ծագման գույքի բռնագանձման» մասին օրինագծի դիտարկման ընթացքում Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Իգիթյանն իր ելույթում մասնավորապես ասել էր.

«Օրինակ բերեմ: Մամուլում և համացանցում կա մի նախկին պաշտոնյայի կյանք՝ կենցաղ, որում նա սպանում է էկզոտիկ կենդանիների՝ Աֆրիկայում: Ես չեմ զբաղվել այդ բանով, բայց գները գիտեմ: Էկզոտիկ կենդանուն սպանելու սերտիֆիկատը սկսվում է 30 000 դոլարից»:

«Տասը օրինակ կարող եք գտնել: Խոսքը 50 և 100 հազար դոլարի մասին է: Այսինքն, այս մարդն իր կենցաղով այդտեղ մեկ միլիոն դոլար է ծախսել՝ միայն այդ կենդանիներին սպանելու և «սելֆի» անելու համար: Այս օրինագիծը չի լուծում այս հարցը, որովհետև այն ոչ գույք է, ոչ օֆշոր: Պարզապես այդ մարդն իր կյանքի բնույթով փող է ծախսում»,- հավելել էր Իգիթյանը:

Խոսքը, թերևս, նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ տարիներ շարունակ շրջանառվող հայտնի լուսանկարի մասին է:

168.am-ը ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանին խնդրեց մեկնաբանել իշխանական պատգամավորի հայտարարությունը:

«Պատգամավոր Իգիթյանը, իհարկե, ստում է ՀՀՇ-ականին բնորոշ համառությամբ՝ Ռոբերտ Քոչարյանին վերագրելով գոյություն չունեցող գումարներ և ծախսեր»,- ասաց Երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավարը:

Ըստ նրա՝ Ռոբերտ Քոչարյանն ընդամենը մեկ անգամ է որսի եղել, իր ընկերների հրավերով, ինչի մասին ժամանակին ասվել է, երբ հրապարակվել են այդ լուսանկարները:

«Բոլորովին խնդիր չէ որոնողական համակարգում փնտրել ու տեսնել, թե ինչ արժե այս կամ այն կենդանու որսը, և, իհարկե, ինչպես տեսնում ենք, բացարձակ խնդիր չէ տարիներ շարունակ տարածել նույն սուտը, ինչպես դա այս անգամ արել էր պատգամավոր Իգիթյանը»,- եզրափակեց Վիկտոր Սողոմոնյանը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ