23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Բոլոր չարիքների, փոխադարձ անըմբռնողության եւ անհիմն թշնամանքի հիմքը հպարտությունն է

Մահացու մեղքերը թեև բազմաթիվ են, սակայն սուրբ հայրերը դրանք խմբավորում են հետեւյալ 7 տեսակների մեջ. հպարտություն, նախանձ, բարկություն, ծուլություն, ագահություն, որկրամոլություն եւ բղջախոհություն: Մեղքերի այս հաջորդական շարանը սուրբ հայրերը նմանեցնում են մեղավոր մարդու սրտի շուրջ փաթաթված շղթայի կամ օձի, որից ազատագրվելու համար անհրաժեշտ է նախ ճանաչել յուրաքանչյուր մեղքի էությունը, ապա որոշակի պայքար մղել դրանց դեմ:

Հպարտություն – հաղթահարումը միայն Խոնարհությամբ.

Հպարտությունը բոլոր մեղքերի գլուխն է, քանի որ նրանով ընկավ սատանան՝ ըմբոստանալով Արարչի դեմ եւ իր հետ կործանելով բազում այլ հրեշտակների, որոնք վերածվեցին դեւերի եւ իրենց պարագլխի հետ առ այսօր չարիք են սերմանում աշխարհում: Հպարտությամբ ընկան եւ մեր նախածնողները, քանզի ցանկացան առանց շնորհի աստվածանալ: Հպարտությունը միշտ կործանում է բերում, թեպետ երբեմն նույնիսկ օգտակար ու անհրաժեշտ է թվում մարդուն: Ավելին, աշխարհիկ հասարակության մեջ այն հաճախ առաքինություն է համարվում:

Մինչդեռ բոլոր չարիքների, փոխադարձ անըմբռնողության եւ անհիմն թշնամանքի համար մարդիկ պարտական են հպարտությանը: Հպարտն արհամարհում է մերձավորին՝ չգնահատելով նրա արժանիքները, և միայն իրենն է գնահատում, ամբարտավան ու մեծամիտ պահվածքով շարունակ թունավորում է միջավայրը եւ ի վերջո ատելի դառնում թե՛ մարդկանց, թե՛ Աստծո կողմից:

Քանզի, արդարեւ, ով իր անձը բարձրացնում է, կխոնարհվի (Մատթ. 23.12): Այս արատն ունի նաեւ ծածուկ դրսեւորումներ, ինչպես կեղծ բարեպաշտությունը, մարդահաճությունը եւ ի ցույց բոլորի ողորմություն տալը, որոնցով մարդը հոգում է իր արտաքին կերպարի համար՝ զրկվելով ամենակարեւորից՝ աստվածային շնորհից եւ օժանդակությունից:

Հաջորդ մեղք նախանձն է, որի մասին կկարդանք հաջորդ գրառման մեջ: Փառք Աստծուն Սրբազան Ավանդություն կայքի պատասխանատուի համար, որովհետև կատարվում է Տիրոջ այն խոսքը, թե թող տեսնեն Քո գործերը և փառավորեն Աստծուն:

Բարի օր բոլորիս՝ հպարտությունից հեռու մտքով, խոսքով և գործով:

Այսօրվա ընթերցվածքի պատգամն այս է. Պէտք է պահես քեզ հաղորդած իմ պատուիրանները, օրէնքներն ու կանոնները: «Եթէ ենթարկուես այս բոլոր օրէնքներին եւ պահես ու գործադրես դրանք, ապա քո Տէր Աստուածը կկատարի իր արած ուխտն ու ողորմածութիւնը, ինչպէս որ երդուել է մեր հայրերին: Օրհնեալ կլինես դու, քան բոլոր ազգերը»:

2 օրենք 7:11

Ծովիկ Դավթյան

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ