24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Հ1-ը «Ոչ» կողմին 1 րոպե է հատկացրել, «Այո»-ին՝ 5

Մարտի 4-ին հարկատուների գումարներով գործող Հանրային հեռուստաընկերությունը սահմանադրական հանրաքվեի թեմային հատկացրել է 6 րոպե 20 վայրկյան , որից  1 րոպե 5 վայրկյան հատկացվել է «ՈՉ»֊ի քարոզչական կողմին, 5 րոպե 15 վայրկյան՝ «ԱՅՈ»-ի կողմնակիցներին, չեզոք դիտարկումներ չկան։ Հանրայինի եթերում ցուցադրվել են նաև «ԱՅՈ»-ի և «ՈՉ»֊ի քարոզչական հոլովակները՝ յուրաքանչյուրը մինչև 1 րոպե։

Լուրերի թողարկման ընթացքում անդրադարձ է կատարվել «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Գևորգյանի և Սուրեն Պապիկյանի ԱԺ հարց ու պատասխանին։ Հայկ Գևորգյանի հարցին, թե արդյոք մարզպետներն իրենց մոտ են հրավիրում համայնքապետերին և հրահանգում, որ նրանք աշխատեն «ԱՅՈ»-ի օգտին, Սուրեն Պապիկյանը նշել է, որ նման լուրերն իրականությանը չեն համապատասխանում (3 րոպե 5 վայրկյան)։ Ցուցադրվել է նաև Հայկ Ստվերի «Հեղափոխությանն ասում եմ՝ «ԱՅՈ» հոլովակը։

«Ոչ» քարոզչական կողմի հոլովակում տեղ են գտել իրավաբանների կարծիքներ (1 րոպե 5 վայրկյան)։ Մասնավորապես, փաստաբան Երվանդ Վարոսյանի խոսքում ասված է. «Անկախ ամեն ինչից, անկախ նշանակված հակասահմանադրական հանրաքվեի արդյունքներից, այդ 7 դատավորները ապացուցեցին, որ Հայաստանն ունենալու է օրվա քաղաքական իշխանություններից անկախ դատարան, և դա անխուսափելի գործընթաց է»: Իրավապաշտպան «Ոչ» քարոզչական կողմի համակարգող Ռուբեն Մելիքյանն էլ նշել է. «Այս օրը՝ փետրվարի 27-ը, մի օր մեր երկրում նշվելու է որպես արժանապատիվ դատավորի ու անկախ դատական իշխանության օր»: Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանն էլ է դրական արտահայտվել ՍԴ դատավորների մասին, ասելով. «ՍԴ 7 անդամների պահվածքը, եթե չասենք աննախադեպ, առնվազն հազվադեպ հանդիպող երևույթ է հայկական իրականության մեջ»։

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ