24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Չպետք է թույլ տանք հանրաքվեն չեղարկել. Փաշինյանը կփորձի հանրաքվեն չեղարկել այն ժամանակ, երբ վստահ լինի, որ անգամ կեղծիքներ չի կարողանա անել, իսկ առանց դրանց 650 000 «Այո» չի հավաքվի. Նարեկ Սամսոնյան

Մենք չպետք է թույլ տանք, որ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն չեղարկվի, որովհետև վարչապետ Նիկոլ Փաշինյանը փորձելու է հանրաքվեն չեղարկել այն ժամանակ, երբ 100 տոկոսով վստահ լինի, որ անգամ կեղծիքներ չի կարողանալու անել, իսկ առանց կեղծիքի էլ չի կարող 650 000 «Այո» հավաքել: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը՝  նշելով նաև, թե իրենք արդեն ստացել են ահազանգեր, որոնց մասին մոտ օրերս կխոսեն:

 

Ըստ Սամսոնյանի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գործունեության ողջ շրջանը ինչ-որ համեմատությունների շարք է իր անձի և տարբեր պատմական ու կրոնական կերպարների հետ: «Նա իր նշանակած որոշ կադրերի համարում է «առաքյալներ», որոշ պաշտոնյաների՝ «հուդաներ»: Մենք գործ ունենք մարդու հետ, որին քաղաքական գնահատականներ տալը քաղաքագիտական կազուսներ է առաջացնում: Դա հոգեբանական բարդույթների արտահայտում է»,-ասաց Սամսոնյանը՝ նշելով, թե պետք չէ Փաշինյանի հայտարարություններում ճանապարհային քարտեզների տարրեր փնտրել:

Սամսոնյանը նշեց նաև՝ պետական համակարգում Նիկոլ Փաշինյանն օտար մարմին է, ում հրահանգների պատճառով աշխատակիցները ստիպված շատ հանցագործություններ են գործում:

 

«Փաշինյանը չունի իրավիճակին տիրապետելու գիտակցում, նրան անընդհատ սնում են  լուրերով, որոնք Փաշինյանին հեռու են տանում օբյեկտիվ իրականությունից: Եթե Սերժ Սարգսյանը 10 տարվա ընթացքում էր կորցրել իրականության նկատմամբ սթափ գնահատականը, Նիկոլ Փաշինյանը դա արել է 1 տարվա ընթացքում»,-ասաց Սամսոնյանը:

«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահն անդրադարձավ նաև թափառող կենդանիների խնդրին՝ նշելով, թե պատկան մարմինները որակյալ աշխատանք չեն կատարում՝ թե՛ մարդկանց, թե՛ կենդանիներին պաշտպանելու համար:

«Կենդանիների պաշտպաններն էլ, փոխանակ դիմեն «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ-ին, որ կենդանիներին ստերջացնի, ամբողջ օրը համացանցում ատելություն են քարոզում, սկսում են անիծել, մարդկանց մեղադրել»,-ասաց Սամսոնյանը՝ ընդգծելով նաև, որ մարդու կողմից կենդանիների հանդեպ դրսևորված ագրեսիվ վերաբերմունքը ևս անընդունելի է:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ