06 Հուլիսի, Կիրակի, 2025
KFC

“Գյուրզա”՝ Երեւանում եւ Գավառում

Ըստ արտակարգ իրավիճակների նախարարության կայք-էջի, հուլիսի 21-ին, ժամը 00.38-ին ահազանգ է ստացվել, որ Դավիթաշեն վարչական շրջանի Ձոր-1 թաղամասի թիվ 64 տան արտաքին պատին օձ է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել փրկարարական ջոկատը:
Փրկարարները հայտնաբերել են “Գյուրզա” տեսակի օձին եւ տեղափոխել անվտանգ տարածք:

Հուլիսի 20-ին, ժամը 15.08-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Արծվաքար թաղամասի Սազայի փողո­ցի 3-րդ նրբանցքի թիվ 5 տան խոհանոցում օձ է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Այս անգամ էլ “Գյուրզա”-ն տեղափոխվեց անվտանգ տարածք:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ